ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Լուսինե Մովսիսյան

«Ադրբեջաներենին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից»

Լուսինե Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի [1] հայցորդ է: Սովորում է թուրքագիտության բաժնում: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներին: Ուսումնասիրում է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեման։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանն է։

Լուսինե Մովսիսյանը ձեռնարկել և մեկ տարվա կենտրոնացած աշխատանքի արդյունքում հրապարակել է հայերեն-ադրբեջաներեն զրուցարան: Այստեղ տեղ են գտել ավելի քան 4000 առօրյա-խոսակցական բառեր, արտահայտություններ և թեմատիկ երկխոսություններ: Ձեռնարկն օգտակար կլինի և՛ ուսանողների, և՛ այն անհատների համար, ովքեր ձգտում են տիրապետել լեզվին:

- Ի՞նչ նմանատիպ ձեռնարկներ ենք ունեցել:

- Զրուցարանն իր տեսակով առայժմ եզակի է: Մինչ այժմ ադրբեջաներենի դասագրքից [2] բացի այլ ձեռնարկ չի եղել։ Ընդհանրապես, ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցումը նույն մակարդակում չէ, ինչ Ադրբեջանում՝ հայերենինը։ Հայաստանում ադրբեջաներենի խորացված ուսուցումը սկսվել է 2012թ․-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Մինչ այժմ մեր հասարակության վերաբերմունքը բացասական է ինչպես լեզվի, այնպես էլ լեզուն ուսումնասիրողների հանդեպ, սակայն իմ խորին համոզմամբ լեզվին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից։

- Ի՞նչն է խթան հանդիսացել, որ ուսումնասիրեք ադրբեջաներենը:

- Հակառակորդ պետության ուսումնասիրությամբ զբաղվելը միշտ իմ  հետաքրքությունների շրջանակում է եղել: Մեծ էր ցանկությունը նաև պարզելու, թե ինչ մակարդակում է գտնվում Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցումը։ Ուսումնասիրության ընթացքում պարզեցի, որ Ադրբեջանում առնվազն 2 համալսարանում ուսումնասիրում են հայոց լեզուն։ Բացի այս 2 համալսարաններից, գործում են նաև հայերենի ուսուցման անհատական խմբակներ՝ մեծամասամբ անվճար։ Հայոց լեզվի ուսուցումը պետության ուշադրության կենտրոնում է: Անգամ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի [3] պատգամավորներն են նշում, որ հայոց լեզվի ուսուցումն ամենևին բարեկամական նպատակով չեն իրականացնում, այլ հակառակը՝ լեզուն սովորում են հարկ եղած դեպքում հակառակորդին իր իսկ լեզվով պատասխանելու համար։

- Ի՞նչ ուսումնասիրություն եք նպատակահարմար գտնում իրականացնելու հաջորդիվ:

- Նախատեսում եմ տպագրել զրուցարանի ավելի ընդարձակ տարբերակը, որը կներառի ադրբեջանական ասացվածքներ, ինչպես նաև կունենա քերականական փոքր հատվածներ։ Նաև, նպատակ ունեմ տպագրել հայերեն-ադրբեջաներեն բառարան։

- Ձեր գիտական թեմայի շրջանակներում ի՞նչ այլ ուսումնասիրություն եք իրականացրել:

- Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին: Դիտարկել եմ վերջիններիս դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։

- Ի՞նչ հրապարակումներ ունեք թեմայի շուրջ:

- Անգլերեն երկու հոդված եմ հրապարակել՝ "The importance of studying a foreign language, Azerbaijani in particular, as a component of Ensuring the national security of the republic of Armenia" [4] և "Education in the conditions of the new Coronovirus, trainings of foreign languages in the days of pandemia" [5]:

- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Հզորացման և կայացման միակ երաշխիքը ոչ պաթետիկ և իսկապես կիրթ սերունդն է։ 

Լուսինե Մովսիսյանի հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի գլխավոր խմբագիրն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն է: Զրուցարանի մասին  դրական կարծիք է հայտնել բ․գ․թ․Արտյոմ Տոնոյանը։ Երաշխավորվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:


Հղումներ

  1. Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտ: Մասնագիտացումը՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն, ժամանակակից խնդիրներ և բանասիրություն՝ https://www.sci.am/orgsview.php?id=35&langid=1
  2. Լիլիթ Մովսիսյան, «Ադրբեջաներենի դասագիրք», ԵՊՀ, Երևան, 2012թ.՝ https://www.scribd.com/document/500651615/Ադրբեջաներենի-դասագիրք-Լիլիթ-Մովսիսյան
  3. 1918թ.-ի մայիսի 28-ին Ադրբեջանն իրեն անկախ պետություն է հռչակել՝ կազմելով նորաստեղծ երկրի իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային Ժողովը (Միլլի Մեջլիս)`https://hy.wikipedia.org/wiki/Ադրբեջանի_Ազգային_ժողով  
  4. Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Օտար լեզվի՝ մասնավորապես ադրբեջաներենի ուսումնասիրության կարևորությունը որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման բաղադրիչ»,  Լեզու և խոսք-2, գիտական հոդվածների ժողովածու՝ http://language.sci.am/sites/default/files/grigoryan_gohar.pdf 
  5. Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Կրթությունը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, օտար լեզուների ուսուցումը պանդեմիայի օրերին», ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Կաճառ գիտական պարբերական, 2021թ․՝ https://arar.sci.am/dlibra/publication/294309/edition/270130/content

    Հերմինե Օհանյան

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 117 720

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: