ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Անուշ Թումանյան

«Պետության զարգացման համար գիտության զարգացումը բացարձակ պայման է»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Թումանյանի կարգախոսն է. «Առաջընթաց, զարգացում՝ ուժեղ գիտությամբ»:

Անուշ Թումանյանը Երևանից է, 33 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան: Սովորել է Ռուսաստանի Դաշնության Դերժավինի անվան Տամբովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, այնուհետև ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ներկայում ինստիտուտի Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող է։ Անուշը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 15 գիտական հոդվածի հեղինակ:

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

- Իմ ատենախոսական աշխատանքը՝ «Գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությունը զգայաշարժողական և վեգետատիվ կարգավորման ոլորտների գնահատմամբ» թեմայով: Այն իրականացվել է Ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Թադևոսյանի ղեկավարմամբ: Աշխատանքը նվիրված է գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակի համալիր ուսումնասիրմանը տարբեր տարիքային խմբերի անհատների մոտ մտավոր ծանրաբեռնվածության պայմաններում։ Աշխատանքում կիրառվել են այնպիսի մեթոդական մոտեցումներ, որոնք հնարավորություն են տվել իրականացնել զգայաշարժողական` ռեֆլեքսոմետրիկ թեստ, և վեգետատիվ կարգավորման` սրտային ռիթմի փոփոխականության մաթեմատիկական վերլուծություն, ոլորտների միաժամանակյա ուսումնասիրություն: 

Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ եք կիրառում ձեր ոլորտում:

- Հոգեֆիզիոլոգիկան հետազոտություններում այժմ կիրառվում է վիրտուալ իրականության տեխնոլոգիան՝ ոչ ինվազիվ, որով հետազոտվողը ընկղմվում է այնպիսի միջավայր, որն առաջացնում է տարբեր հուզական վիճակներ։ Դրանք գնահատվում են տարբեր գերզգայուն տվիչներից ստացված հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների վերլուծությամբ։ Հաջորդիվ հետազոտվողների մոտ հուզական վիճակները կարգավորվում են այդ նույն վիրտուալ իրականության և աուդիովիզուալ խթանիչի միջոցով։ Այս տեխնոլոգիաների կիրառումը կարևոր նշանակություն ունի տարբեր հուզական վիճակներում հայտնված անձանց վիճակի շտկման, բարելավման համար։

Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:

- Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նորագույն տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Մենք կարիք ունենք բարձրացնելու մեր գիտատեխնիկական հագեցվածության մակարդակը, հեշտացնելու նոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացը: Անհրաժեշտ է ստեղծել բավարար պայմաններ հիմնարար գիտության զարգացման և դրա կիրառական գործարկման համար: Գիտաշխատողներն էլ իրենց հերթին պետք է բարձրացնեն իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը, ընդլայնեն միջազգային համագործակցության շրջանակները: 

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար:

- Երիտասարդ գիտնականն առաջին հերթին պետք է ունենա մոտիվացիա: Երիտասարդներին պետք է ճիշտ ուղղորդել և ապահովել ժամանակակից գիտատեխնիկական բազայով, ներգրավել նրանց ակտիվ գիտական գործունեության մեջ։  

Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

- Գաղափարների շուկա դուրս բերման, կիրառական նշանակություն ունեցող առաջարկների միջոցով, որոնք հետագայում կփոխակերպվեն արտադրանքի: 

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը:

- Դրական և կարծում եմ, որ այն հնարավորություն կտա բարձրացնել մասնագետների որակավորումը և խթանել Հայաստանի գիտական ներուժի զարգացումը: 

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին կամ աջակցո՞ւմ եք նրանց:

- «Գիտուժ» նախաձեռնությունը, իմ կարծիքով, կարևոր դեր է խաղում մեր երկրում գիտության ոլորտի առաջընթացի գործում։  «Գիտուժ»-ի կողմից առաջ է քաշվում գիտության զարգացման տեսլականը, բարձրաձայնվում են գիտական համայնքին հուզող հարցեր, ներկայացվում են գիտության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, ամփոփվում են զարգացման հեռանկարները։ Հետևում եմ «Գիտուժ»-ի աշխատանքներին և աջակցում եմ նրանց գործունեությանը:

Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 117 677

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: