ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նելլի Կարապետյան

«Լեզուների իմացությունը՝ գիտության ոլորտում կայանալու գրավական»

   «Ծանոթանալով մրցույթի կարգին և պահանջներին՝ որոշեցի առանց ժամանակ կորցնելու պատրաստվել TOEFL քննությանը և անպայման դիմել»,- խոսքը Գիտության կոմիտեի անցկացրած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի մասին է: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ Նելլի Կարապետյանը մրցույթում հաղթողներից է: Իրականացնում է «Դպրոցը ժամանակակից Հայաստանի սոցիալ-մշակութային տարածքում» թեման։
   Ըստ 2-րդ ենթածրագրի, որին դիմել էր Նելլի Կարապետյանը, պահանջվում էր TOEFL-ի [1] հավաստագիր նվազագույնը 79 միավորով. «Անգլերենի իմացության B2 մակարդակով կարողացա հավաքել 85 միավոր։ Ռուսերենի առումով ծրագիրը չէր ենթադրում որևէ պայման, բայց ինքս կարևորում եմ լեզուների իմացությունը: Գիտեմ ռուսերեն, իսկ սկսնակի մակարդակի՝ նաև իտալերեն: Մասնագիտական գրականությանը հաղորդակից լինելու առումով անհրաժեշտ է»։

   Թեմայի ընտրությունը իրենն է: Մասնագիտական հետաքրքրություններն են ոչֆորմալ կրթության առանձնահատկությունները և Կրթության սոցիալ-մշակութային ասպեկտները գյուղական համայնքներում: Կրթության ոլորտի հետ կապված իր հետաքրքրությունները գալիս են դեռ բակալավրի տարիներից (կուրսային, դիպլոմային)։ Այն նաև իր դիսերտացիայի թեման է։
   Ժամանակակից միջնակարգ դպրոցը սոցիալ-մշակութային համատեքստում։ Ուսումնասիրությունը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին: Լինելով կրթական համակարգի հիմնարար ինստիտուտ՝ դպրոցը սոցիալական կարևորագույն միավոր է։ Հետազոտության խնդիրն է պարզելու կրթական համակարգի և սոցիալական միջավայրի փոխազդեցության ուղիները, հասկանալու դպրոց-համայնք հարաբերությունները: Հասկանալով ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող հարաբերությունների սոցիալական ու մշակութային ասպեկտներն ու գործոնները՝ փորձ է արվելու դրանք դիտարկել սոցիոքաղաքական իրավիճակների/ռեժիմների և դրանց փոփոխման համատեքստում։
   Նելլի Կարապետյան. «Արդյունքում ենթադրվում է պատասխանել մի շարք հետազոտական հիմնահարցերի: Կարևոր հարցերից է, թե ինչպես փոփոխվող քաղաքական ռեժիմները կարող են ազդել դպրոցի և կրթության սոցիոմշակութային դերի վրա»:

   Նախասիրությունները: Գիտելիքները զարգացնելու համար որպես կամավոր աշխատել է պետական թանգարաններում: Զբաղվել է նաև թարգմանչական գործով: Ներկայում  աշխատում է Հայաստանի պատմության թանգարանում. գիտաշխատող-ֆոնդապահ է:
   Նելլի Կարապետյանի գիտական ղեկավարն է պատմական գիտությունների թեկնածու Յուլիա Անտոնյանը: Գիտական հետաքրքրությունն է Կրոնի մարդաբանությունը [2]: Մասնակցել է բազմաթիվ տեղական ու միջազգային գիտաժողովների: Դասախոսել է Մադրիդի, Զալցբուրգի, Ֆրիբուրգի, Յենայի համալսարաններում և Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանում՝ գերմանացի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցում (2017): Հրապարակել է 40 ավելի հոդված երեք լեզվով։ Մրցույթի [3] վերաբերյալ հայտարարության մասին իր ուսանողին տեղեկացրել է հենց նա:
   Նելլի Կարապետյան. «Ծրագրի պահանջներում պարտադիր համապատասխանության կետեր կան նաև գիտական ղեկավարի համար, ով առաջնահերթ պետք է ունենա հրապարակված հոդվածներ ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր ամսագրերում: Այսպիսի ղեկավարը փորձառո՛ւ մասնագետ է, ով կարող է ուղղություն ցույց տալ այնտեղ, որտեղ դժվարությունների ես հանդիպում»։

   Հատկանշական է, որ հաջորդող երկու տարիների ընթացքում Նելլի Կարապետյանը պետք է հրապարակի 3-4 գիտական հոդվածներ, մասնակցի 1-2 գիտաժողովների: Լեզուների իմացությունը հնարավորություն կտա նրան հետազոտությունների արդյունքները արտասահմանյան գիտական ամսագրերում ներկայացնելու համար։ Ծրագրի պահանջներից է նաև գիտահանրամատչելի նյութերի պատրաստումն ու հրապարակումը: Նպատակը գիտական արդյունքի հանրայնացումն է: 

   Ծանոթագրություններ

    Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 117 091

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:10, 07/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: