ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Անի Հակոբյան

«Արդեն սկսել եմ փնտրտուքներս և վստահ եմ նաև արտերկրում կգտնեմ թեմայով զբաղվող գիտնականների»

Անի Հակոբյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է։ Օրերս պաշտպանել է «Հայ ավանդական օրորը» գիտական թեմայով ատենախոսությունը, որն ընդգրկում է օրորի 124 միավոր։ Օրորներից 43-ը  գրառվել են հայ երաժշտական բանահավաքչության վաղ փուլում (Կոմիտաս, Միհրան Թումաճյան, Սպիրիդոն Մելիքյան, Հակոբ Հարությունյան, Քրիստափոր Քուշնարյան)՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին։ Շուրջ 80 նմուշ Արվեստի ինստիտուտի արխիվի և Անի Հակոբյանի դաշտային աշխատանքներում հավաքագրված օրորներն են։ Թեմայի վերաբերյալ հոդվածները [1] հրապարակվել են ԲՈԿ-ի կողմից ընդունված ամսագրերում, այդ թվում մեկ անգլալեզու հոդված՝ Արվեստագիտական հանդեսում: Աշխատանքի հեղինակը դասախոսություններ է ունեցել ԱՄՆ UCLA [2] համալսարանում, "Lark" [3] երաժշտական ակադեմիայում, ՀՀ Հանրային Ռադիոյում և այլ  միջոցառումների [4] շրջանակներում: Նշում է, որ թեմայի շուրջ նախկինում համապարփակ երաժշտագիտական հետազոտություն չէր արվել:

Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին և ռուսերենին։

- Կարծում եմ, մեր օրերում հատկապես անգլերենի իմացությունը գիտնականի գործիքակազմի պարտադիր բաղկացուցիչ է, որը թույլ կտա ցանկացած թեմայի շուրջ ունենալ լայն հայացք և լինել գիտական նորարարություններից տեղեկացված:

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [5], "Web of science" [6] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Վերջիններս 21-րդ դարի գիտնականի համար գիտության լայն աշխարհ մտնելու, հարաճելու ճանապարհին պարտադիր և կարևոր հարթակներ [7] են:

- «Հայ ավանդական օրորը» թեմայի շրջանակներում կփորձե՞ք համահեղինակել "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող գիտնականների հետ։

- Այսօր արդեն, երբ թեմայի շրջանակում գիտական արդյունքների տեսքով զգում եմ որոշակի ամրություն, հետաքրքրությունս մեծ է այլ մշակույթների ավանդական օրորների շուրջ կատարված ուսումնասիրությունների արդյունքների հանդեպ ևս: Չնայած թեմայի նեղ ու սպեցիֆիկ լինելուն՝ արդեն սկսել եմ փնտրտուքներս և վստահ եմ նաև արտերկրում կգտնեմ թեմայով զբաղվող գիտնականների: Քայլերից կարևորը նրանց հետ կոմունիկացիան է, կապի հաստատումը, դրա ընթացքում փոխադարձ հետաքրքրություն առաջացնելը, որից հետո գուցե համատեղ հետազոտությունն ու հոդվածի հրապարակումը:

- Նույն թեմայով ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի շահառու եք։ Ովքե՞ր են հետազոտական խմբում ընդգրկված երիտասարդները։

- Խմբում ընդգրկված են ոլորտի համար խոստումնալից կադրեր, ովքեր, հուսով ենք, հետագայում կհամալրեն երիտասարդ գիտաշխատողների սակավ շարքերը. Կարինե Հովհաննիսյանը երաժշտագետ է, ով ունի մագիստրոսի կոչում և դասավանդում է երաժշտական քոլեջում, իսկ Լինդա Սարգսյանը սովորում է ԵՊԿ բակալավրիատի 4-րդ կուրսում:

- Տեղյակ եմ, որ դաշտային աշխատանքներ եք իրականացրել ոչ միայն Հայաստանի գյուղերում, այլև երկրից դուրս՝ սփյուռքահայության շրջանում։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել եք Պետրոս Ալահայտոյանի [8] հետ, ով իր կյանքի ընթացքում հավաքագրած երաժշտական բոլոր նմուշները Ձեզ է ժառանգել։

- 2020թ․-ի հունվարին ԱՄՆ-ում կայացած մեր առաջին հանդիպումը փոխվստահություն և կապվածության զգացողություն առաջացրեց, որ թերևս մշակույթի հանդեպ նվիրումով և Կոմիտաս հանճարի գործի առջև խոնարհումով հնարավոր կլինի բացատրել։ Ամիսներ անց արդեն հայրենիքում ստացա զանգ տիկին Վիոլետից. «Պետրոսը որոշել է իր ողջ կյանքի ընթացքում՝ 1972թ․-ից մինչ 2010-ականները Սիրիայի, Լիբանանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայ համայնքներից ու ծերանոցներից կատարված բոլոր ձայնագրությունները վստահել քեզ»:
Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը միանաշանակ չի կարող լինել, քանի որ ինչպես անձնական զրույցներից մեկի ժամանակ իր տիկնոջ Վիոլետ Ալահայտոյանի կողմից հնչած նույն հարցին երաժշտագետ, բանահավաք, խմբավար Պետրոս Ալահայտոյանը պատասխանեց. «Ջանիկ, մեծ գաղտնիքները, մեծ սերերու կը նմանին՝ պատասխան չունին»:

- Ի՞նչ ծրագրով եք շահել նրա հավաքածուի թվայնացման դրամաշնորհը, և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել առ այսօր:

- "American Research Institute of the South Caucasus"-ի կողմից հայտարարված "Collaborative Heritage Management" դրամաշնորհի շնորհիվ նյութը հասավ հայրենիք։ Կարողացանք թվայնացնել և անձնագրավորել 125 կլոր բաբինա և 430 քառակուսի կասետ պարունակող բացառիկ հավաքածուն:

Ի դեպ, քանի որ հիմնական գիտական հետաքրքրությունս, ի թիվս ֆոլկլորագիտական հարակից հրատապ այլ հարցերի, հայ ավանդական օրորն է, ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի համար ևս ընտրել ենք հենց այդ թեման։ Ներկա ծրագրի շնորհիվ ևս կկարողանանք Պետրոս Ալահայտոյանի հավաքածուի համակարգման ընթացքում հայտնաբերված բոլոր օրորները ընդգրկվել հետազոտական աշխատանքի մեջ, որի ընթացքում կկատարվի նյութի վերծանում, նոտագրում, մուտքագրում և երաժշտաբանաստեղծական վերլուծություն:

- Իսկ որքանո՞վ է այս հավաքածուն հնարավորություն տալիս ցեղասպանագիտական ոսումնասիրության համար:

- Հավաքածուի հիմնական նպատակն ի սկզբանե, անշուշտ, երաժշտական նյութի ձայնագրումն էր, սակայն քանի որ Պետրոս Ալահայտոյանն այն գրանցել էր ցեղասպանությունից մազապուրծ եղած սփյուռքահայության շրջանակում և բանասացները հիմնականում վերապրողներ էին, բանահավաքը ֆիքսեց ամենն ինչ պատմում էին: Արդյունքում, այս հավաքածուն իր մեծ մասով պատմավավերագրություն է, որը կարող է կարևոր գործիք լինել Ցեղասպանության ճանաչման դժվարին ճանապարհին:

Հղումներ.

  1. Аcademia.edu հարթակում Անի Հակոբյանի հոդվածների շարքը՝ https://independent.academia.edu/AniHakobyan.
  2. Նախաձեռնել է UCLA-ի «Նարեկացի» հայագիտության ամբիոնը՝
    https://www.facebook.com/UCLA.
  3. "Lark"  երաժշտական ակադեմիան բազմապրոֆիլ մշակութային կազմակերպություն է` նվիրված հայ գեղագիտական և մտավոր արժեքների առաջընթացին`
    https://larkmusicalsociety.org/. 
  4. Գործնական դաս Արարատ պարի խմբի համար՝
    https://www.instagram.com/araratdancegroup․
  5. "Scopus" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրեր`
    https://www.scopus.com/sources.uri.
  6. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ամսագրերի որոնման հարթակ՝ https://mjl.clarivate.com/home․
  7. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով արվեստագիտական հանդեսներն են՝
    https://www.scimagojr.com/arts and humanities:
  8. Անի Հակոբյան, Ազգային մշակույթի պահապանը. Պետրոս Ալահայտոյան, Արվեստագիտական հանդես, 2021-2, էջ 98-103,
    https://ARAR.SCI.AM/DLIBRA/PUBLICATION/․ 

Հերմինե Օհանյան


Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 416 870

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:44, 20/08/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: