ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մարիետա Զաքարյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սկսում է հարցազրույցների շարք ընտրված հայտերի հեղինակների հետ՝ հանրությանը ներկայացնելու համար մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականներին: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Մարիետա Զաքարյանն է:

«‎Երբ լսեցի «‎Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի»‎ մասին, միանգամից որոշեցի, որ այս հնարավորությունն անպայման փորձելու եմ օգտագործել և մեկնել որևէ գիտական հաստատություն վերապատրաստման: Հայաստանի գիտնականների համար կարևոր է միշտ կապի մեջ լինել այլ երկրներում գործող գիտական կենտրոնների հետ: Դա հնարավորություն է տալիս մնալ գիտության առաջընթացի զարկերակի վրա», - ասում է Մարիետա Զաքարյանը:

Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում և ի՞նչ թեմայով: 

- Ներկայացրել եմ «‎Դժվարահալ կերամիկական նյութերի կոմպակտավորում կայծապլազմային եռակալման և ընտրողական լազերային հալեցման եղանակներով»‎ (Consolidation of Refractory Ceramic Materials by Spark Plasma Sintering and Selective Laser Melting) գիտական թեման: Ծրագրով տրվող ֆինանսավորումն ամբողջապես ծածկելու է Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար անհրաժեշտ ծախսերը: Հետազոտության շրջանակներում սովորելու եմ կատարել հաշվարկներ «Thermocalc» ծրագրով: Իրականացնելու եմ այստեղ` իմ և գործընկերներիս կողմից սինթեզված հրակայուն կերամիկական փոշիների բնութագրում, այնուհետև կոմպակտավորում կայծապլազմային եռակալման և ընտրողական լազերային հալեցման եղանակներով (SPS, SLM): Վերջին փուլում իրականացնելու եմ ստացված դետալների բնութագրում և ֆիզիկական ու մեխանիկական հատկությունների ուսումնասիրում:

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը Դուք ներկայացրել եք մրցույթի հայտում: 

- Մոտիվացիոն նամակի հիմքում դրված են եղել արդեն իսկ առկա համագործակցության մանրամասները, շոշափելի արդյունքները՝ տպագրությունները և համատեղ աշխատանքները, և այդ համագործակցությունը շարունակելու խիստ անհրաժեշտությունը: Ներկայում մեր ինստիտուտը դեռ ամբողջովին զինված չէ այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են նյութագիտության ոլորտում համապարփակ հետազոտություններ իրականացնելու համար: Ես ներկայացրել եմ իմ ունեցած գործուղումների արդյունքները: Ներկայացրել եմ նաև մեր և Տալլինի տեխնոլոգիական ինստիտուտի միջև բազմակողմ նոր համագործակցության պլանը: Հետազոտական պլանն ուղղված է ամրապնդելու և զարգացնելու վերամշակման պայմանների, արագ ընթացող էկզոթերմ պրոցեսների, ստացված նյութի կառուցվածքի/հատկությունների միջև կապի գործնական հմտությունները, հաշվողական մոդելավորումը և հիմնարար գիտելիքները: Այս ամենի հիմքում նպատակային կիրառությունների համար նանոկառուցվածքային նյութերի պատրաստման մեթոդների արդյունավետության զարգացումն է:

Ո՞վ է Ձեր հայտով հրավիրող կողմը:

- Հրավիրող կողմը Տալլինի տեխնոլոգիական համալսարանն է, մասնավորապես, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հուսսաինովան: Այս մասնագետի, և, առհասարակ, այս համալսարանի ու ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջև համագործակցություն դեռ վաղուց կա: Իրինա Հուսսաինովան հասցրել է լինել Հայաստանում, իր ղեկավարությամբ ատենախոսական և հետդոկտորական (Postdoc) աշխատանքներ են իրականացրել Քիմիական Ֆիզիկայի ինստիտուտի մի քանի աշխատակիցներ: Այս պահի դրությամբ երկու գիտական հաստատությունների կողմից համատեղ տպագրված մոտ երկու տասնյակ գիտական աշխատանք կա բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Ինքս պրոֆեսոր Հուսսաինովային առաջին անգամ հանդիպել եմ Հայաստանում, իսկ վերջերս նաև Իտալիայի Պերուջա քաղաքում՝ CIMTEC 15-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում, որտեղ հանդես էի գալիս բանավոր զեկուցումով: Իմ ներկայացրած թեման շատ հետաքրքրեց պրոֆեսորին, ով հենց այդ ժամանակ էլ ցանկություն հայտնեց համատեղ որևէ աշխատանք իրականացնել Տալլինում: Ուզում եմ նշել նաև, որ իմ ատենախոսական աշխատանքի համար Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հանդիսացել է որպես առաջատար կազմակերպություն:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրի արդյունքներից:

- Հնարավորություն կունենամ կատարել բարձր մակարդակի գիտական հետազոտություն, վերապատրաստվել, սովորել աշխատել առաջադեմ սարքավորումներով և մեթոդներով, ծանոթանալ, թե ինչպես են մատուցում հետազոտական ծառայությունները և մասնակցել նոր փորձարարական ծրագրի: Ստացված հիմնարար գիտելիքները հնարավորություն կտան մշակելու կարգավորելի կառուցվածքով նանոչափսի կերամիկական նյութեր՝ գերազանց հատկություններով: 

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար:

- Դրանք կօգնեն երիտասարդներին ամրապնդել և զարգացնել իրենց գիտելիքները համապատասխան ոլորտում, լրացնել առկա հմտությունները և ընդլայնել հետազոտական հորիզոնները, ինչպես նաև շարունակել իրենց կարիերան ավելի վառ գաղափարներով՝ գիտական լանդշաֆտի փոփոխությունների հստակ ըմբռնմամբ։

Մարիետա Զաքարյանը 17 գիտական հոդվածի հեղինակ է, որոնցից 12-ը՝ Web of Science, Scopus գիտաչափական շտեմարաններում ներառված, ազդեցության գործակցով ամսագրերում, 5-ը՝ տեղական ամսագրերում: Ատենախոսական աշխատանքը՝ «‎Մի շարք մետաղների թթվածնավոր միացությունների մագնեզիումա-կարբոթերմ վերականգնումն այրման ռեժիմում և W-Me (Cu, Ni, Ag) համաձուլվածքների սինթեզը)» թեմայով,  իրականացրել է ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Խառատյանի ղեկավարությամբ: Գիտական հետազոտությունների բնագավառն է մետաղների, համաձուլվածքների, կեղծ և բարձր էնտրոպիական համաձուլվածքների, կերամիկական և կոմպոզիտային նանոնյութերի, պերովսկիտների և հակապերովսկիտների սինթեզը և բնութագրումը, պինդ փուլային ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրումը: 

Մոնիկա Երիցյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 505 263

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 24/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: