ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նաիրա Ալավերդյան

«Հնարավորության դեպքում կհամագործակցեի արտերկրի մասնագետների հետ»

Նաիրա Ալավերդյանը սովորում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է «Օրենսդիր մարմնի կարգավիճակը պառլամենտական կառավարման համակարգում. ՀՀ օրինակով, տեսական, իրավական վերլուծություն» գիտական թեման: 

Ուսումնասիրություններն ուղղված են ինչպես օրենսդիր մարմնին, այնպես էլ՝ կառավարման համակարգին: Գտնում է, որ թեման հեռանկարային է, քանի որ կառավարման համակարգի փոփոխությունը բերում է նաև լիազորությունների փոփոխման: Հայաստանի փորձը ևս օրինակ է պարզելու համար արդյո՞ք պառլամենտական կառավարման համակարգը ազդում է օրենսդիր մարմնի դերի բարձրացմանը:

- Գիտական թեմայի շրջանակներում ուսումնասիրել եմ խորհրդարանական կառավարման ձևը: Կառավարման այս ձևն ունեցող պետություններում իշխանության տարբեր ճյուղերի միջև առկա է զգալիփոխկապվածություն, ինչը դրանց միջև պատնեշներըդարձնում է պակաս հստակ։ Խորհրդարանական կառավարման ձևի բնութագրության հետ կապված, երբեմն գործածվում է «իշխանությունների սիմֆոնիա» եզրույթը, որի համաձայն՝ իշխանությունների բաժանումը չպետք է շատ կոշտ լինի [1]։

Նշեմ, որ խորհրդարանական կառավարման ձևը հատուկ է արևմտաեվրոպական այնպիսի միապետությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Իսպանիան, նաև՝ այնպիսի հանրապետությունների, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան։ 

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից: 

- Հայ հեղինակների կողմից կան որոշակի հետազոտություններ, սակայն դրանք սահմանադրաիրավական ուղղվածություն ունեն: Մինչդեռ, իմ հետազոտությունը տեսաիրավական ուղղվածությամբ է: Այս պատճառով սկսել եմ ուսումնասիրել արտերկրի գիտնականների աշխատանքները: Արժեքավոր եմ համարում Ռիկարդո Պելիցոյի և Ջոզեֆ Կուպերի  Stability in Parliamentary Regimes: The Italian Case [2] հոդվածը: Հեղինակներն Իտալիայի փորձի օրինակով տարբերակում են օրենսդրական կայունությունը կառավարության կայունությունից: Որպես եզրահանգում պնդում են, որ առաջինը չպետք է դիտարկվի որպես երկրորդի ածանցյալ էֆեկտ: Հեղինակների պնդումները կարող են ուղենիշ հանդիսանալ այլ խորհրդարանական համակարգերում երկուսի միջև հարաբերությունների հետագա ուսումնասիրության համար:

- Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր ուսումնասիրության հիմքում: 

- Աշխատանքն իրավահամեմատական է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը  թույլ է տալիս նոր ինստիտուտների ստեղծման ուղղությամբ աշխատել, որը կներկայացնեմ ավարտական աշխատանքում: Առայժմ ծանոթանում եմ նաև Գերմանիայի Բունդեսթագում խորհրդարանական հարցերի քանակական տեքստային վերլուծությանը [3]:

- Կարդո՞ւմ եք Legislative Studies Quarterly-ի [4] պարբերականում հրապարակվող այլ հեղինակների հոդվածներ: 

- Առանձնացրել եմ նաև Legislative Capacity in Germany's Parliaments [5] հոդվածը, ուր բերվել են նոր տվյալներ Գերմանիայի օրենսդիր մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Հոդվածի հեղինակներն են Նիլս Ափելդորնը և Դեվիդ Ֆորտունատոն: 

Հավելենք նաև՝ Նաիրա Ալավերդյանը գիտական աշխատանքի կատարման ընթացքում կարևորում է գիտական ղեկավարի դերը: Գտնում է, որ ասպիրանտները ճիշտ ուղղորդման կարիք ունեն: Հնարավորության դեպքում նաև արտերկրի մասնագետների հետ համագործակցության ցանկություն է հայտնում: 

Հղումներ

  1. А.В.Васильев, Разделение властей։ теоретические аспекты и современная практика, Право и государство։ теория и практика, Москва, 2006, N 7, էջ 5 http://lawlibrary.ru/article1214117.html.
  2. Riccardo Pelizzo, Joseph Cooper, Stability in Parliamentary Regimes: The Italian Case, Legislative Studies Quarterly, 2011,  https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.2307/3598527.
  3. Thomas Zittel, Dominic Nyhuis, Markus Baumann, Geographic Representation in Party-Dominated Legislatures: A Quantitative Text Analysis of Parliamentary Questions in the German Bundestag, Legislative Studies Quarterly, 2019, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12238.
  4. Legislative Studies Quarterly պարբերականում հրապարակվում են  տարբեր երկրների խորհրդարանների և օրենսդիր մարմինների վերաբերյալ գիտական հոդվածներ՝ https://onlinelibrary.wiley.com/journal/19399162:
  5. Niels H. Appeldorn, David Fortunato, Legislative Capacity in Germany's Parliaments, Legislative Studies Quarterly, 2021, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12338.

Հերմինե Օհանյան


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 519 126

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: