ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Հենրիկ Խաչատրյան

«Առաջնագծի կամավորը՝ գիտության մեջ»

Հենրիկ Խաչատրյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող է։ Առաջին դեպքն է, երբ չեմ կողմնորոշվում՝ երիտասարդ գիտնականին նկարագրելիս խոսքը սկսել նրա գիտական մոտեցումներից, թե՝ այդ գիտական մոտեցումները թողնել վերջում և նախ խոսել սկզբունքային հարցերից, որոնք նա արծարծել է մեր զրույցի ընթացքում: Իրեն ուղղված բոլոր հարցերը երկրի զարգացման հնարավոր հեռանկարների մասին էին, բայց պատասխաններն առաջին հերթին մեր կորցրածի մասին են:

2020թ.-ի պատերազմի մասնակից է: Ծանր մարտական ուղի է անցել. ընկերների կորուստը, նրանց ինքնազոհությունն ու պատերազմի ելքը երբեմն չեն թողնում հայացքն ապագային սևեռել.

- Կամավորագրվեցի, այլ կերպ ապրել չէի կարողանա: Մասնակցեցի երկու փուլով։ Սկզբում Կենտրոնի երկրապահ կամավորականների հետ Ջրականի [1] հատվածում. կեսից հետ ենք եկել՝ ավտոբուսները ռմբակոծվում էին և անհնար էր առաջ գնալ,- լռություն. մտքերը հավաքում է,- չեմ հիասթափվել և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հետ 25.10.2020թ.-ին կրկին մեկնել եմ Արցախ՝ Մատաղիս [2]։ Վերադարձել եմ 20.11.2020թ.-ին։

Խոսքի յուրաքանչյուր հնչյունի մեջ ծայրահեղ լարվածություն էր, և երբ խնդրեցի հուշերից առանձնացնել մեկը, լռություն տիրեց: Որոշել էր իր ապրածից և ոչ մի պահով չկիսվել: Պատերազմն իր համար չի ավարտվել. այն տեղափոխվել է գիտության ճակատ: 

Գիտության ճակատում առանձնացնում է այն կետերը, որոնք մեզ պետք է ամրացնեն՝ կանխելու և/կամ պատրաստվելու հնարավոր պատերազմներին.

- Գիտության բոլոր ճյուղերում բեկումնային ճեղքում իրականացնելը պետք է լինի պետական դոկտրին, իսկ գիտատեխնիկական ոլորտի վերափոխումը՝ հրատապ։ Պետք է հասնել ռազմարդյունաբերության զարգացման և բանակի արդիականացման։

Զուգահեռ անհրաժեշտ է համարում երիտասարդ գիտական կադրերի պատրաստումն՝ առանձնացնելով հայագիտության ոլորտը։ Հենրիկը մայրենիից (նաև` գրաբար) զատ տիրապետում է անգլերեն [3], ռուսերեն, լեհերեն, պարսկերեն լեզուներին։ Աշխարհին հասկանալի երկիր լինելու համար անհրաժեշտ է համարում հայագիտական արդյունքի ներկայացումը միջազգային վարկանշային պարբերականներում [4] անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Գտնում է, որ դա է եվրոպական, ամերիկյան, և ո՛չ միայն վերջիններիս, գիտական լսարանին մեր պատմության առանցքային խնդիրները ներկայացնելու միակ միջոցը:

- Պատրաստվում եմ ամերիկյան "Journal of Historical Geography" [5] պարբերականին ներկայացնել հոդված, որտեղ լինելու է նախարարական Հայաստանի քարտեզը։ Սա հեռանկար կարող է բացել թե՛ ճանաչման, թե՛ համագործակցության համար։ Քարտեզագրության և պատմաաշխարհագրական բնույթի հրապարակումներ իրականացնելով նշված պարբերականներում՝ միջազգային ասպարեզում առավել տեսանելի և հիմնավորված կդարձնենք մեր պահանջատիրության խնդիրը [6]։

Դեռևս ասպիրանտական տարիներին ուսումնասիրել է «Հայաստանի վարչական կառուցվածքն ու իրավական կարգավիճակը 387-630 թթ.» [7] գիտական թեման։ Նպատակադրել է ստեղծել քարտեզագրական կենտրոն՝ ներգրավելով մասնագետների։ Գտնում է, որ պատմագիտական յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելիս և արդյունքը հոդվածի տեսքով հրապարակելիս կարևոր է քարտեզի առկայությունը։

- Պատմական աշխարհագրությունը և համապատասխան քարտեզագրումը հումանիտար գիտություն մաս կազմող պատմությանը մոտեցնում է ճշգրիտ գիտության ոլորտին՝ նրան դարձնելով վստահելի և կիրառելի։ Յուրաքանչյուր գավառի և նահանգի պատմությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է դրա մանրակրկիտ քարտեզագրումը: Դա թույլ է տալիս պատկերացում կազմել նյութական մշակույթի, ժողովրդագրական պատկերի, պետական ու վարչական սահմանների վերաբերյալ, և ըստ այդմ՝ դրանց կեղծման դեմ հանդես եկողներին տալ հստակ և ծանրակշիռ փաստարկներ։ Կարևոր են ոչ թե գունազարդ ու գծային, այլ՝ գեոդեզիական, ճշգրիտ ֆիզիկական տեղեկություններ պարունակող քարտեզները։

Հղումներ

  1. Ջրական (նաև`Մեխակավան, ադրբ.` Ջաբրայիլ), բնակավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, https://hy.wikipedia.org/wiki/Ջրական:
  2. Մատաղիս, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ 2020 թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ, https://hy.wikipedia.org/wiki/Մատաղիս:
  3. Henrik Khachatryan, Administrative and legal status of Armenian marzpanate in 428-630S, Լրաբեր, 2020, թիվ 1, էջ 144-157, https://artsakhlib.am/wp-content/uploads/2020/08/Henrik-Khachatryan-Administrative-and-Legal-Status-of-Armenian-Marzpanate-in-428-630s.pdf։
  4. Scimago-ն ցուցադրում է 1999 թ.-ից ի վեր Scopus-ի բազայում ընդգրկված ամսագրերի տվյալները: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php:
  5. "Journal of Historical Geography"-ը հրապարակում է հոդվածներ պատմական աշխարհագրության բոլոր ասպեկտների մասին, https://www.sciencedirect.com/journal/journal-of-historical-geography:
  6. United Armenia, History of the claims, https://en.wikipedia.org/wiki/United_Armenia#Territories_claimed.
  7. Հենրիկ Խաչատրյան, Մարզպանական Հայաստանի վարչաիրավական վիճակը 428-630-ական թթ., Հայոց պատմություն, հ. II գիրք առաջին, Երևան, 2018, էջ 406-414, https://artsakhlib.am/wp-content/uploads/2019/09/Հենրիկ-Խաչատրյան-Մարզպանական-Հայաստանի-կառավարման-համակարգը.pdf:

    Հերմինե Օհանյան

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 519 126

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: