ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գարեգին Աշոտի Թոսունյան
Իրավ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Ստյոպա Պետոյան և Շողակաթ Դևրիկյան

ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառուներ

Պատմաբան Ստյոպա Պետոյանը և արվեստաբան Շողակաթ Դևրիկյանը ճանաչվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» շահառուներ։ Ծրագրի շրջանակում նրանք ներկայացրել են «Եվրոպայում տպված Գրիգոր Լուսավորչին ներկայացնող փորագրանկարները՝ որպես Եվրոպայի և Հայաստանի միջև մշակութային երկխոսության վկաներ» (Engravings of Saint Gregory the Illuminator Printed in Europe: Witnesses to the Cultural Dialogue Between Armenia and the West) թեման։

Ուսումնասիրությունը նախատեսվում է իրականացնել միջգիտակարգային հետազոտության մեթոդաբանությամբ՝ պատմագիտության, արվեստաբանության և բանասիրության սահմաններում։ Աշխատանքը թույլ կտա գտնել, ուսումնասիրել և գիտական շրջանառության մեջ դնել նոր փորագրանկարներ, որոնք կարող են լույս սփռել հայերի՝ միջնադարյան Եվրոպայում ունեցած հեղինակության, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների դավանաբանական խնդիրների և միմյանց նկատմամբ ունեցած սպասելիքների և հավակնությունների վրա։ 

«Հայոց առաջին հայրապետին պատկերող փորագրանկարները ներկայացնում են ոչ միայն կրոնական ու աշխարհիկ թեմաներ, այլև արտացոլում են տպագրության կենտրոնների միջև կապերը, եվրոպական և արևելյան գեղարվեստական ազդեցությունները, ինչպես նաև՝ պատվիրատուների պահանջներն ու ճաշակը։ Նպատակ ունենք նաև փորագրանկարների գեղարվեստական վերլուծություն կատարել՝ բացահայտելով, թե ինչպես են եվրոպացի և հայ վարպետները պատմական և քաղաքական տարբեր հարցեր փոխանցել արվեստի լեզվով»,- ասում է Շողակաթ Դևրիկյանը։ 

«Գրիգոր Լուսավորչին ներկայացնող Եվրոպայում տպված այդ մեկէջյա պատկերները հետաքրքրական դրվագներ են ներկայացնում միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Դրանք հայերեն արձանագրություններին զուգահեռ ունեին նաև լատիներեն, գերմաներեն, իտալերեն մակագրություններ։ Պատկերին զուգահեռ օտար դիտողի համար եվրոպական լեզուներով լուսաբանվել են հայ ժողովրդի դարերի խորքից եկող պատմության նշանակալի դրվագները»,- նշում է Ստյոպա Պետոյանը։ 

Հետազոտության իրականացման նպատակով երիտասարդ գիտնականներն այցելելու են Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և աշխատելու են Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանում։ Պատրիարքության հարուստ հավաքածուներում պահվում են բազում հնատիպ գրքեր, վավերագրեր, մեկէջյա պատկերներ, ձեռագրեր, սրբանկարներ և ծիսական առարկաներ, որոնց ուսումնասիրումը կարող է բացահայտել հետազոտվող հարցի ուսումնասիրման նոր ուղիներ և տալ առկա հարցերի պատասխաններ։ 

«Մեր նպատակն է պատմահամեմատական մեթոդով և արվեստաբանական վերլուծությամբ վեր հանել Գրիգոր Լուսավորչին պատկերող մեզ հայտնի մեկէջյա առանձին փորագրանկարների պատկերագրական և գեղարվեստական փոփոխությունների դրդապատճառները և ներկայացնել, թե տպագիր այդ պատկերներն ինչպես են ազդել արվեստի այլ գործերի ստեղծման և գեղարվեստական հարդարանքի վրա։ Նմանօրինակ ուսումնասիրություններն օգնում են ավելի խորապես հասկանալ, թե ինչպես են արվեստն ու կրոնը «օգտագործվել» որպես տարբեր ժողովուրդների միջև մշակութային և քաղաքական հաղորդակցման միջոց»,- ասում է Շողակաթ Դևրիկյանը։ 

«Շատ կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ այս թեման կարող է դառնալ հետազոտական նոր ծրագրի սկիզբ, որով հնարավոր կլինի ի մի բերել հայկական տպագրության աշխարհիկ և հոգևոր տարատեսակ թեմաներով մեկէջյա պատկերները»,- նշում է Ստյոպա Պետոյանը։

Ստյոպա Պետոյանը պատմական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնում։ Շողակաթ Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ասպիրանտ է և կրտսեր գիտաշխատող։ Նաև աշխատում է Մաշտոցյան Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնում։ Շողակաթի թեկնածուական աշխատանքը նվիրված է հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարի՝ հայկական և եվրոպական արվեստում դրսևորումներին։

Մոնիկա Երիցյան


Ազդեր








2025 թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Հետազոտական նոր հնարավորություններ և համագործակցություն» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Պավել Մուժիկյանը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

Ս․թ․ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է «Ժամանակակից քիմիա և Երկրի մասին գիտություններ. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողով ավագ դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչների համար

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
10/06/2025

Տրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ 2025–ի մեկնարկը. ո՞ր բնագավառների ներկայացուցիչները կարող են դիմել
news.am
09/06/2025

Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ
infocom.am
07/06/2025

Бюраканская обсерватория день за днем
golosarmenii.am
04/06/2025

Тернистый путь и подводные камни
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 358 507

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:38, 13/06/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: