| Միջոցառում նվիրված Լույսի միջազգային օրվան (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ) 
 
 ՀՀ  ԳԱԱ-ն, ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի  վարչությունը և ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, կազմակերպում  են  լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին սիրով  հրավիրում են  ֆիզիկայով հետաքրքրվող դպրոցականների, ուսանողների, ֆիզիկայի ուսուցիչների  և տվյալ թեմայով  հետաքրքրվող քաղաքացիների: Ծրագիրը ներառում է՝
 
Զեկուցումներ լույսի և նրա հատկությունների վերաբերյալ՝«Մի  իսլանդական սագայի (ասք, առասպել), արեգակնային քարի և հյուսիսատլանտյան  օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին»- Հայկ  Սարգսյան, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր,
Շրջայցեր ինստիտուտի լաբորատորիաներով և  լույսի վերաբերյալ հետաքրքիր փորձերի կատարում ու դիտում՝- Լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման ցուցադրում,
 - Միկրոմասնիկների վրա լազերային ճառագայթման  ցրման միջոցով օդի աղտոտվածության  աստիճանի որոշում,
 - Նյուտոնի սկավառակի միջոցով  հետաքրքիր փորձերի ցուցադրում:
Վիկտորինա՝ « Լույսի ֆիզիկական հատկությունները»  թեմայով։ Հետաքրքրվողներին հրավիրում ենք Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Երևան, Հ.ներսիսյան փ. 25, Հեռախոս՝ 010245896, 098204608)
 Սկիզբը՝  15․00-ին
 
 Կազմկոմիտե
 14․05․25թ․
 |