Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառումը, որը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում։
Միջոցառման ընթացքում կհնչեն ելույթներ, շնորհակալագրեր կհանձնվեն ֆրանսալեզու գրականության տարածման ու հանրահռչակման գործում մեծ ներդրում ունեցող թարգմանիչներին, երաժշտական կատարմամբ հանդես կգա Կոմիտասի անվան լարային քառյակը։ Միջոցառումը կեզրափակվի ֆրանսալեզու հնատիպ գրականության ցուցադրությամբ (մինչև 18-րդ դար)։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՝ 077 99 45 45 |