2023թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 10։00-14։00-ը, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կանցկացնի Եվրամիության գիտահետազոտական «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Նախագահության գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24
ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում
2023թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 10։00-14։00-ը, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կանցկացնի Եվրամիության գիտահետազոտական «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Նախագահության գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
- NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում ՀԵ համար նախապատրաստվող նախագծերի փորձագիտական վերստուգման հնարավորության և ՀԵ բրոքերային միջոցառումներին մասնակցելու գործուղման դրամաշնորհների ներկայացում,
- «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,
- Widening ենթածրագրի մոտակա մրցույթները (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),
- «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ ուղղություններով առաջիկա մրցույթների ներկայացում,
- Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը, գործընկերների որոնում,
- Ինչպես գրել հաջող նախագծեր:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/2zxCvaVoN5PTg5J36
Գրանցման վերջնաժամկետ՝ 2023թ․ սեպտեմբերի 5-ը, ժամը 17։00։
Միջոցառման օրակարգը կուղարկվի գրանցված մասնակիցներին։
Հարցերի դեպքում գրել կամ զանգահարել՝ info@sipac.am:
(060) 62 35 42, (010) 52 54 32 |