ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Ազդեր / Պահոց
Պարզաբանում www.hraparak.am կայքում մարտի 30-ին հրապարակված «Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ» և «էլի ինքնապարգևատրում, բայց․․․» վերնագրերով հրապարակումների վերաբերյալ

www.hraparak.am կայքում մարտի 30-ին հրապարակված «Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ» և «էլի ինքնապարգևատրում, բայց․․․» վերնագրերով նյութերում նշված «Փոխարենը, կառավարությունը ԳԱԱ  ինստիտուտներից մեկի որոշ գիտաշխառողների աշխատավարձերը փոխանցել է ոչ ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ ուղիղ կեսը։ Սրան դեռ կանդրադառնանք» և «…Մեր կողմից ավելացնենք, որ  ԳԱԱ որոշ ինստիտուտների գումարները ստացվել են կիսատ։ Մեզ հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ճիշտ է՝ իրենք փոխանցել են, բայց դա եղել է իրենց ռեզերվների հաշվին եղած գումարներից։ Իսկ Գիտության կոմիտեն փոխանցում դեռ չի արել։ Թեպետ ասաց, թե հաշվապահից տեղեկացել է, որ փոխանցումները լինելու են։ Նույնը նրան ասել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը»  հատվածների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի  մասին» 19 դեկտեմբերի 2019թ-ի ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի  և « Հայաստանի Հանրապետության  2020թ-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության 26-ը դեկտեմբերի 2019թ-ի  N 1919-Ն որոշման համաձայն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների բազային ֆինանսավորումը /Ենթակառուցվածքների պահպանման ծրագիր/ կատարվում է ՀՀ ԳԱԱ նախագահության միջոցով: ԳԱԱ ինստիտուտները պետության կողմից նախատեսված անհրաժեշտ գումարները ստացել են ժամանակին և ամբողջ ծավալով: Թե տնօրենը ուշ կամ շուտ է վճարել աշխատավարձերը, դա նրա ներքին կազմակերպական գործառույթն է:

ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ների կողմից մարտ ամսվա աշխատավարձը հաշվարկված է ամբողջությամբ: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
31.03.2020թ.


Ազդեր








Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
20/02/2026

Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների հետ այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
escs.am
17/02/2026

Առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Նոր Եվրոպական Բաուհաուս նախաձեռնության 2026թ․ մրցույթներին
hesc.am
11/02/2026

Ակտիվ գիտություն և մայրություն. ֆինանսական և ենթակառուցվածքային խնդիրներ
infocom.am
09/02/2026

«Ռիսկ կա, որ Հայաստանում վերածվենք ներքին սփյուռքի, եթե կորցնենք մեր մշակույթը, ինքնությունը»․ Գևորգ Պողոսյան
aravot.am
Կայքը հաճախել են
7 668 352

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:45, 27/02/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: