ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է
 Europa Nostra, Եվրոպայի ժառանգության առաջատար ցանցը, և Եվրահանձնաժողովը հայտարարել են European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ․ մրցույթը: Երկար տարիների պատմություն ունեցող այս մրցանակաբաշխության սխեման՝ այս ոլորտում Եվրոպայի բարձրագույն մրցանակը, ստեղծվել է 2002 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից, և այդ ժամանակվանից ի վեր անցկացվում է Europa Nostra կազմակերպություան կողմից: Այն նպատակ ունի ամեն տարի ճանաչել և տոնել ժառանգության ոլորտում լավագույն փորձը: 2021թ. European Heritage Awards / Europa Nostra Awards մրցույթին ներկայացված հայտերը կարժանանան նաև ILUCIDARE- ի երկու հատուկ մրցանակներին։ ILUCIDARE- ը ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող նախագիծ է , որը նպատակ ունի ստեղծել՝ ժառանգությունը, որպես նորարարության և միջազգային համագործակցության միջոց, խթանող միջազգային ցանց։ European Heritage Awards / Europa Nostra Awards մրցույթը կաջակցի ILUCIDARE նածագծին՝ նախանշելով, խթանելով և հեշտացնելով մշակութային ժառանգության վրա հիմնված նորարարության և միջազգային հարաբերությունների լավագույն փորձի տարածումը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020թ․ հոկտեմբերի 1-ն է։
Հայտերի ընդունում
Մրցույթի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Europa Nostra-ն անցկացնելու է նաև վեբինար՝ հաջողված դիմում պատրաստելու վերաբերյալ, որը տեղի է ունենալու հինգշաբթի, հուլիսի 9-ին։ Վեբինարի գրանցում
|