ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Ազդեր
Լինդաույում Նոբելյան մրցանակակիրների հետ 67-րդ հանդիպում

Արդեն ավանդույթ դարձած Լինդաու քաղաքում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին հանդիպել իրենց ոլորտի հայտնի գիտնականներին, փոխանակել իրենց գիտելիքներն և գաղափարները, ստեղծել նոր գիտական կապեր:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014թ. սեպտեմբերին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Խորհրդի և Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Հիմնադրամի հետ, ըստ որի ՀՀ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի նեկայացնում է մեկ կամ երկու երիտասարդ գիտնականներ Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

Պատմական ակնարկ:
Գերմանիայի Դաշնության Լինդաու քաղաքում կայանալիք Նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումների մեկնարկը դրվեց 1951թ. երկու գիտնականներ` Ֆրանս Կարլ Հեյնի և Գուստավ Վիլհելմ Պառադի շնորհիվ: Առաջին հանդիպմանը ներկա եղան յոթ Նոբելյան մրցանակակիրներ բժշկության բնագավառից: Այս արտասովոր հանդիպումը մտածված Եվրոպական նախաձեռնություն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականների հաշտեցման համար:
Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը դարձավ պարբերական և իրականացվեց ֆիզիոլոգիայի, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: 1953թ. որոշում կայացվեց հնարավորություն տալ ավարտած, գիտությունների թեկնածու և դոկորի կոչում ունեցող երիտասարդ գիտնականներին մասնակցելու հանդիպումներին և քննարկումներին: Առաջին անգամ 2004թ. հանդիպում տեղի ունեցավ տնտեսագետների բնագավառում:


2017թ. հունիսի 25-30-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակաիրների 67-րդ հանդիպումը քիմիայի բնագավառի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախատեսվում է 30 Նոբելյան ներկայացուցիչների և 400-500 երիտասարդ գիտնականների մասնակցություն: Նշված հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ-ի կողմից առաջադրվելու է երկու երիտասարդ գիտնականի թեկնածություն:

Միջոցառմանը դիմելու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
http://www.lindau-repository.org/permadocs/LNLM_SelectionCriteria_NAPERS.pdf
www.lindau-nobel.org

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական (CV) և երկու երաշխավորագիր նամակ անգլերեն լեզվով ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչություն (fordep@sci.am): Դիմելու վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 22-ը:

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 520 253

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:10, 03/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: