ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն և կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու: Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:
Առաջադրված թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում
 
- Առաջադրումը հաստատող փաստաթուղթ
 
- Լուսանկար
 
- Ինքնակենսագրություն
 
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
 
- Գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճեն
 
- Գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)
 
- Հրատարակված աշխատությունների և հոդվածների ցանկ
 
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
 
- Տեղեկանք մշտական բնակության վայրից
 
- Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
 
- Կազմակերպության զարգացման ծրագիր
 
- Անձնագրի և սոց. քարտի պատճենները
 
Թեկնածուների հիմնավորված առաջադրումները վերոնշյալ փաստաթղթերի հետ մեկ ամսվա ընթացքում (հայտարարության հրապարակման օրվանից) խնդրվում է ներկայացնել ՀՀ ԳԱԱ կադրերի բաժին հետևյալ  հասցեով` 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24, հեռ. 52-70-51: