|
2011թ.-ի նոյեմբերի 15-17-ը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ կառավարության հովանու ներքո կազմակերպելու է միջազգային գիտաժողով` "Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն" խորագրով: Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը` Անիի պատմաքաղաքական դերը և նշանակությունը, Անիի ճարտարապետությունը և մշակույթը, Անին միջնադարյան Հայաստանի հոգևոր-եկեղեցական կենտրոն, Արհեստագործությունը և առևտուրը Անիում
|
|
2011թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 15.00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում կարդացվելու է զեկուցում "Նանոչափագիտությունը որպես նանոտեխնոլոգիաների հանգուցային օղակ": Զեկուցող` պրոֆ. Պ. Ա. Թոդուա (Մակերևույթի և վակուումի հատկությունների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոն, Մոսկվա, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)
|