ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Զադիգ Մկրտիչ Մուրադյան
Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
19/04/2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընթացում ազդակիր համայնքը ներգրավված չի եղել․ գիտաշխատող Գայանե Շագոյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։ 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն իր ելույթում ասաց․ «Խնդիրը, նախևառաջ, այն է, որ այս ամբողջ գործընթացը, որը նվիրված է թե ակադեմիայի, ըստ էության, լուծարմանը, թե Ակադեմիական քաղաքը կառուցելուն, ներառական չի եղել։ Այսինքն, ազդակիր համայնքը ներգրավված չի եղել այս գործընթացում կամ եղել է ձևական ներգրավում։ 

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ որևէ գործընթաց, որը նախաձեռնվել է, չունի ընկալելի տրամաբանություն։ Մենք վերցնում ենք կրթությունը, դրան կցորդ ենք դարձնում գիտությունը, որը պարզ չէ, թե ինչ խնդիր է լուծելու։ Մինչդեռ, կառավարման տրամաբանական շղթան պահանջում է նախ հռչակել երկրի անվտանգության և տնտեսության զարգացմանն ռազմավարությունը, դրանից բխեցնել գիտության առջև դրվող խնդիրները, և ըստ դրա կողմնորոշվել թե որ ուղղություններն ու ինչ ծավալով կարիք ունեն պետական աջակցության: Եվ սրանից էլ բխեցնել կրթական այն համակարգը, որը կոչված կլինի, ի թիվս այլոց, սնուցելու և ապահովելու այդ գիտության զարգացումը: Առաջարկվող ձևաչափով, երբ կենտրոնական տեղում միայն բուհական կրթությունն է, իսկ գիտության ռազմավարության մասին որևէ քննարկվող տեսլական չկա, պարզ չէ, թե որքանով են հիմնավոր կրթական համակարգի զարգացման այն չափորոշիչները, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրում առաջարկում է կառավարությունը: 

Հաջորդ խնդիրը՝ որտեղի՞ց է սա գալիս, ի՞նչ հետազոտության վրա է հիմնված այս առաջարկը։ Մենք չգիտենք՝ ովքեր են կանգնած այս նախագծի հետևում, որն է բուն նպատակը։ Հետազոտություն չի եղել, ինչի՞ հիման վրա են որոշել, որ մեր երկրի գիտությունը վատ է աշխատում՝ հատկապես հաշվի առնելով մինչ օրս եղած ֆինանսավորումը։ Չկա երկիր, որտեղ լիներ միայն համալսարանական, կամ միայն ակադեմիական գիտություն: Սակայն յուրաքանչյուր երկիր ունի դրանց տարբեր համամասնություն՝ կախված այդ երկրի ինստիտուցիոնալ զարգացման ուղուց: Հայաստանի պարագայում, կարծում եմ, նույնպես անհրաժեշտ է երկու համակարգն էլ պահել և յուրաքանչյուր ոլորտի համար միայն հատուկ հետազոտությունից հետո կողմնորոշվել օպտիմիզացիայի տարբերակների հարցում: Այստեղ ակադեմիան էլ անելիք ունի, որը պիտի վաղուց նախաձեռներ՝ համապատասխան ինստիտուտներին իջեցնելով առանձին գիտական ոլորտների և հաստատությունների անհրաժեշտ հետազոտությունների պատվեր, և դրանով պատասխանել կառավարության հիմնազուրկ առաջարկին։

«Ակադեմիական քաղաք» ծրագրում նշված են երկու կասկածելի հիմնավորում. որպեսզի կրկնապատկենք օտարերկրյա ուսանողների թիվը և մեր ԲՈՒՀ-երը հայտնվեն 500 լավագույն ԲՈՒՀ-երի ցանկում։ Այս տրամաբանությամբ՝ հեղինակությունը, պրեստիժը երկրի կարիքներից գերակա է։ Ո՞վ ասաց, որ 500 ԲՈՒՀ-երի շարքում կհայտնվես, եթե ունենաս լավագույն շենքերը։ Որևէ բովանդակային փոփոխություն, որը պիտի արվի համակարգի ներսում, այդ ծրագրում չկա, որևէ հայեցակարգ չեն առաջարկում, չեն էլ կարող, որովհետև դա այսպես չի արվում։ Իսկ օտարերկրյա ուսանողների քանակի կրկնապատկումը դարձնել սեփական կրթական համակարգի զարգացման հիմնաքարն ավելի շատ երկրի ռեսուրսները վատնելու մասին է, քան դրանք պետության զարգացմանն ուղղելու: Ի՞նչ հետազոտություն, հաշվարկ ունենք, որ օտարերկրյա ուսանողների քանակի ավելացումը լուծելու է մեր երկրի զարգացման որևէ խնդիր:  

Կրթությունը և գիտությունն այն ոլորտներն են, որտեղ անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս, պետք է լինի մեկ ծրագիր, որի հետ բոլորն են համաձայն, քանի որ այս ոլորտի բարեփոխումները կարող են որևէ դրական ազդեցություն ունենալ միայն երկարաժամկետ կտրվածքում: Այսինքն, Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր գոնե այս ոլորտների զարգացման հարցում պիտի ունենան համաձայնեցված տեսլական»։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.04.2024թ․


Ազդեր








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով` «ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

Ս.թ. մայիսի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների խաչմերուկներում» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Արեգ Միքայելյանը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
Կայքը հաճախել են
6 979 607

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:42, 24/05/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: