ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Զադիգ Մկրտիչ Մուրադյան
Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
17/04/2024
«Գիտությունը չի կարելի քանդուքարափ անել և պահանջել նրանից այն, ինչը շատ արագ տեմպերով հնարավոր չէ»․ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր ելույթում ասաց․ «Չեմ կարող պատկերացնել, որ մենք պետք է խոսենք այն մասին, որ ակադեմիան կարող է վաղը չլինել։ Սա ուղղակի մարդու ուղեղում չի տեղավորվում։ Բազմաթիվ անգամներ նախորդ ու ներկա իշխանությունների ժամանակ բարձրացրել եմ այս հարցը՝ ի՞նչ եք ուզում գիտությունից, գիտությունն ավանդական, պահպանողական ոլորտ է, գիտությունը, այո, արագ պետք է  զարգանա, բայց գիտությունը չի կարելի քանդուքարափ անել և պահանջել նրանից այն, ինչը շատ արագ տեմպերով հնարավոր չէ։ 

Խոսում եք «Ակադեմիական քաղաքի» մասին, ստեղծեք այդ քաղաքը, մենք կգանք, կտեսնենք լողավազանները, մարզադաշտերը՝ կանաչապատ, գեղեցիկ, Մասիսն էլ կերևա, ինչպես ցույց է տրվել ֆիլմում, կապրենք ու կաշխատենք այդ շենքերում։ Բայց մենք թերահավատ ենք այս հարցում, որովհետև մինչ ակադեմիական քաղաքը կա 2027 թվականի հունվարի 1-ից ինստիտուտները չֆինանսավորելու սպառնալիքը։ Եթե այդ տարբերակով ուզում են ակադեմիական ինստիտուտները միացնել ԲՈՒՀ-երին, դա նշանակում է, որ ակադեմիան ուղղակի վերացնում են։ 

Կա ատեստավորման մասին հայտնի որոշումը, որ «Scopus» և «Web of Science» շտեմարանների ամսագրերում պետք է ունենալ հրապարակումներ։ Եթե չունեցաք, մեխանիկորեն դուրս եք մնում։ Նպատակն այն է, իմ խորին համոզմամբ, որ մինչև 2027 թվականն ազատվել ակադեմիական համակարգի աշխատողների մեծագույն մասից։ Հատկապես հայագիտության ոլորտում շատ ծանր վիճակ է, «Scopus» և «Web of Science» մակարդակի ոչ մի ամսագիր գոյություն չունի։ Մարդիկ ուղարկում են ցեղասպանության թեմայով օտարալեզու հոդվածներ դուրս, ասում են՝ շատ ներողություն, այդ թեմաներով չենք հրապարակի ձեր հոդվածները, որովհետև վտանգավոր է քաղաքական իմաստով։ Առաջարկեցինք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որ մեր լավագույն ամսագրերն առժամանակ ճանաչվեն «Scopus»-ում և «Web of Science»-ում ընդգրկված ամսագրերին հավասար, բայց մեզ չլսեցին։

Մենք ունենք Ակադեմիական քաղաք Երևանում, որը ներառում է Օղակաձև այգին և նրա շրջակայքը, իսկ կենտրոնում Երիտասարդական մետրոն է։ Ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի հետ մտնում էինք այս շենք, գլխարկը հանում, ասում էր՝ գլուխ եմ խոնարհում ակադեմիայի առաջ՝ որպես մի կաճառի, որը մեր ազգային արժեքներից մեկն է։ Ակադեմիան եղել է և պետք է մնա»։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․04․2024թ․


Ազդեր








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով` «ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

Ս.թ. մայիսի 15-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների խաչմերուկներում» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Արեգ Միքայելյանը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
Կայքը հաճախել են
6 977 453

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:17, 21/05/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: