ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
22/12/2023
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը։ 

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել փախստականության թեման գիտական հարթակում և քննարկել խնդիրները մի կողմից իրավաբանների, մյուս կողմից՝ քաղաքական որոշումներ կայացնողների հետ։ 

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության փախստականությունը հետևանք էր Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի։ Առաջին

փուլը սկսվել է 1918թ․, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը և սկսեց պայքար, որպեսզի Ղարաբաղը ներառի իր տարածքի մեջ։ Արցախահայությունը պայքարում էր, որ լինի կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի կազմում։ Արդյունքում, պայքարն ավարտվեց նրանով, որ 1923թ․ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին։ Ադրբեջանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Ղարաբաղում հայերը չամրապնդվեն և արտագաղթեն։ Չէր զարգացնում արդյունաբերությունը։ Մարզն ուներ ամբողջ 70 տարիների ընթացքում ագրարային տնտեսության կարգավիճակ։ Մի քանի թիվ դա ապացուցելու համար։ Կապիտալ ներդրումների ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով Ղարաբաղում կազմում էր Ադրբեջանի ցուցանիշի 37,6 տոկոսը։ Տարածքի արդյունաբերական բեռնվածությունն երկու անգամ ցածր էր Ադրբեջանի միջին ցուցանիշից։ Իսկ 1960-1987թթ․ տարածքի միավորի հաշվով մարզում երեք անգամ պակաս հիմնական ֆոնդեր են ստեղծվել, քան Ադրբեջանում։ Այդպիսի քաղաքականության հետևանքով եթե 1926թ․ հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ-ում 94,4 տոկոս էր, ապա 

1979թ․ այն կազմել է 75,9 տոկոս։ Ընդ որում, եթե դիտարկում ենք Շուշի քաղաքը կոնկրետ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, 1914թ․ դրությամբ Շուշիում հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվում 53,3 տոկոս էր, իսկ թաթարներինը՝ 44,8 տոկոս ։ Այսինքն, Շուշին հայկական քաղաք էր։

Որպեսզի փոխեն բնակչության կառուցվածքը, Շուշիում 1920թ․ մարտի 23-ին կազմակերպվեց ցեղասպանությանը համազոր ոճիր, որի հետևանքով 10,000 հայ սպանվեց։ Արդյունքում Շուշին դարձավ հիմնականում ադրբեջանաբնակ մինչև 1992թ․։

Ընդհանրապես, մինչև Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսվելը՝ 1988թ․, Ադրբեջանում ապրում էր մոտ 500,000 հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո նրանք պատասխանեցին ագրեսիայով, ջարդերով

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում։ Հայերին արտաքսեցին։ Մնաց հայ բնակչություն միայն Լեռնային Ղարաբաղում, որտեղ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդտեղ ապրող բնակչության թիվն ընդամենը 120,000 էր։ Նրանց էլ վերջնականապես էթնիկ զտման ենթարկեցին այնտեղից արդեն մեր օրերում՝ 2020 և 2023թթ․ ընթացքում»,- ասաց Յուրի Սուվարյանը։

Նա աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց բացահայտել և ներկայացնել ոչ միայն փախստականության խնդիրը, պատճառները, հետևանքները, իրավունքի պաշտպանության հարցերը, այլև առաջարկներ ներկայացնել Արցախի ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ «Սա շատ կարևոր է, որովհետև Արցախը պարզապես չի կարելի թողնել առանց հայերի, ովքեր թողել են իրենց պապենական հողերը, ունեցվածքը, գերեզմանները, մշակութային դարավոր հուշարձանները»,- ասաց նա։

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում նշեց․ «Փախստականության երևույթը սկսվում է առաջին կայսրությունների հետ և մինչ օրս շարունակվում է մնալ մեծ կայսրությունների քաղաքականության տիրույթում։ Այս երևույթի հետազոտությունը ներկայում պետք է հիմքեր ստեղծի հայկական պետականության ուժեղացման և գաղթականության սինդրոմը հաղթահարելու համար»։

Աշխատաժողովի նիստերի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում՝ «1988-1992թթ․ փախստականության պատճառները և ընթացքը», «1988-1992թթ․ փախստականների ինտեգրացիան Հայաստանում և հետևանքները» և «Արցախի փախստականությունը» թեմաներով։ Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ՀԿ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.12.2023թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 117 924

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: