ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
23/06/2023
ԲԱՑ ՆԱՄԱԿ: ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՏԱԼ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ Է ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ Է ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻՑ

1988թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մարզային խորհուրդը, ինքնորոշվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին, նպատակը մեկն էր՝ Արցախի բնակչության՝ իր պատմական հայրենիքում իր ազգային ինքնության պահպանությամբ ազատ ապրելը և արարելը: Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված և վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձևերով:  Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, և անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով: Չնայած Հայաս¬տանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմումներով, կոլեկտիվ նամակներով և այլն: ԽՍՀՄ վերակառուցման քաղաքական որոշումը նոր հույսեր տվեց: 1988թ. Արցախի հայերն իրենց երազանքը ձևակերպեցին ինքնորոշման սահմանադրական իրավունքով: Հայերի սահմանադրական իրավունքին Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հակադրեցին վախեցնելու փորձված մեթոդը՝  Ադրբեջանի էթնիկ հայերի ջարդերը և դեպորտացիան: Վերակառուցվող ԽՍՀՄ-ը չհասցրեց ըմբռնել համամարդկային հումանիտար զարգացումներին ինտեգրվելու բարդ քննության այբուբենը: Ադրբեջանի իշխանությունների արագընթաց նախաձեռնությունները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հակադարձություն չստացան: 1991թ. վերջին, ԽՍՀՄ-ի կազմալուծման շրջանում, Արցախի հայությունը դեմ դիմաց մնաց Ադրբեջանի բազմաշերտ, գլխավորապես շովինիստական ռազմական կազմավորումների առաջ: 

1992-1993թթ. ծանր շրջափակման մեջ հայտնված Արցախի հայերը գերագույն ջանքերով կարողացան համախմբվել և դիմադրել Ադրբեջանը փաստացի կառավարող ռազմական խմբավորումներին: 

Անցած 30 տարիների ընթացքում՝ մինչև 2020թ. սեպտեմբեր, Արցախի հայությունը, անցնելով ջարդերի, շրջափակումների, կռիվների բազում փորձություններով, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ստեղծեց իր ինքնավարությունը՝ ժամանակակից ժողովրդավարական մոդելի իր անկախ ժողովրդավարական հանրապետությունը, վերակառուցեց ավերված բնակավայրերը, կառուցեց ճանապարհներ, տնտեսություն, կրթական և սոցիալական ծառայություններ,  դատաիրավական համակարգ:

2020թ. սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության գլխին պայթեց նոր պատերազմ, որն ավարտվեց արտաքին օժանդակությունից օգտվող Ադրբեջանի հաղթանակով:  

Ձեռնպահ մնալով պատերազմի մասին քաղաքական գնահատականներից՝ չենք կարող լռել դրա դադարի այսպես կոչված հետևանքների մասին: Այդ պատերազմի ավարտի հետևանքները և մինչև այսօր տևող դադարը չափազանց ագրեսիվ և վտանգավոր են ինչպես Արցախի հայկական իշխանությունների վարչական կառավարման տակ գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակչության համար:  
Արցախը կրկին հայտնվել է ադրբեջանական բանակի տոտալ շրջափակման մեջ: Արցախի հայ բնակչությանը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը փակ է 2022թ. դեկտեմբերի 12-ից: Վերջին շաբաթը՝ նույնիսկ Կարմիր խաչի համար: Արցախ ոչինչ չի մտնում՝ ոչ սնունդ, ոչ դեղորայք, անջատված է գազի մատակարարումը, շուտով կսպառվի նաև ջրամատակարարումը: 

Այսօր Արցախի հայ բնակչությունը դիմում է աշխարհին՝ հայտարարելով. «Մենք՝ Արցախի բնիկ ժողովուրդը, իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու»: Ոչ ոք նրանց իրավունքը չի վիճարկում: Պարզապես Ադրբեջանն այդ իրավունքի իրացման հնարավորությունը չի տալիս․ «Ապրեք, որքան կարող եք, առանց սննդի, առանց ջրի, առանց ջեռուցման, առանց անտառի փայտի, առանց աշխարհի հետ կապի: Ապրելու ձեր իրավունքը սա՛ է»: 

Մենք՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներս,  դիմում ենք աշխարհի մեր գործընկերներին՝ նկատելու, տեսնելու և ուշադրություն դարձնելու այս  հումանիտար աղետին: Առկա լռությունը հավասարազոր է Արցախի հայ բնակչության ապրելու ա՛յս «իրավունքի» Ադրբեջանի իշխանությունների գործողություններին հավանություն տալուն: 

ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցներ
23․06․2023թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 118 710

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: