ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի հայերի միությունը երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը։
Մրցույթով սահմանվել են 1-ին և 2-րդ կարգերի մրցանակներ՝ 4 անվանակարգերում
- ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
- քիմիա և Երկրի մասին գիտություններ
- կյանքի մասին գիտություններ
- հայագիտություն և հասարակական գիտություններ:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:
Մրցույթին պետք է ներկայացվեն միայն 2021-2023 թվականներին հրապարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել sciorgdep@sci.am էլեկտրոնային հասցեին։ Փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին (Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է։
Մրցույթին մասնակցելու պայմանները՝ այստեղ, իսկ դիմում-հայտը՝ այստեղ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․06․2023թ․