ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Երվանդ Զորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
18/01/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանը

Գիտական հանրությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հայկոյի Եդոյանը: 

Ռաֆիկ Եդոյանն անցել է վաստակաշատ գիտնականի և գիտակ մանկավարժի ազնիվ ճանապարհ։ Ավելի քան 50 տարի նա իր պատվավոր տեղն է ունեցել Վանաձորին դեմք ու դիմագիծ հաղորդած մտավորականների շարքում։ Եղել է Վանաձորի պետական համալսարանի հիմնադիրներից, Գավառ և Վանաձոր քաղաքների պատվավոր քաղաքացի։ 

Ռաֆիկ Եդոյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է: Անդամակցել է էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիային և Նյու Յորքի գիտությունների ակադեմիային։ Կատարել է հետազոտական աշխատանքներ իմունային սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում: Ուշագրավ են ոչ ավանդական բույսերից գետնախնձորի, ինչպես նաև բույսերի էկոլոգիայի և բանջարային բույսերի ուսումնասիրությունները, կենսահումուսի ստացման տեխնոլոգիաների մշակումը, տեխնիկական մշակաբույսերի հարուստ հավաքածուի ստեղծումը: 2000 թվականին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Ռաֆիկ Եդոյանը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 15-ը ԲՈՒՀ-ական դասագրքեր և ձեռնարկներ են: Գիտության և մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար 2010 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացու», իսկ 2011 թվականին՝ Արցախի նախագահի «Երախտագիտության» մեդալներով: 1974 թվականին պարգևատրվել է Ն․Ի․ Վավիլովի մեդալով, 1998 թվականին՝ Աշխարհագրության և կենսաշխարհագրության միջազգային ինստիտուտի ոսկե մեդալով։ 2004 թվականին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի։

Ռաֆիկ Եդոյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Նրա ղեկավարած ԲՈՒՀ-ն ընդունել է Ադրբեջանի կողմից փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությանը, որոնց նա մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխել է Արցախ: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փլվել է ինստիտուտի հանրակացարանային շենքը և վթարային են դարձել ուսումնական մասնաշենքերը: Մասնակցելով փրկարարական, որոնողական ու երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին՝ Ռաֆիկ Եդոյանը պահպանել է ուսումնական գործընթացը ճգնաժամային պայմաններում:

Ռաֆիկ Եդոյանը ծնվել է Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (ներկայիս Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում): 1958 թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում: 1964 թվականին ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ ԳԱ երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի սելեկցիայի և բուսական ռեսուրսների բաժնում՝ «Սելեկցիա» մասնագիտությամբ: 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1970 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԿԳ նախարարության Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայիս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան), որտեղ ղեկավարել է բուսաբանության, կենսաբանության ամբիոնները, կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականին ընտրվել է ռեկտոր և շուրջ երկու տասնամյակ՝ 1987-2006 թվականներին ղեկավարել  մանկավարժական ինստիտուտը:   

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․01․2023թ․


Ազդեր








Սույն թվականի փետրվարի 21-ին Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը տեղի կունենա Լեզվի ինստիտուտում

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
21/02/2024

Դա հետաքրքիր մեխանիզմ է. Օրինակ՝ կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ. Փաշինյան
news.am
21/02/2024

Փաշինյանն առաջարկել է բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ և եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը
news.am
21/02/2024

Գիտական կոչումների շնորհման գործընթացում ստաբիլ ցածր դինամիկա կա. պատճառը գրագողության դեմ պայքարն է. Սարգիս Հայոցյան
news.am
20/02/2024

Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
primeminister.am
Կայքը հաճախել են
6 852 271

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:41, 23/02/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: