National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N355-356 հուլիս 2021թ.
N355-356
COVID-19
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
12/04/2021
Կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

   Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: 
   Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան: 
   Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975թ. Վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել է դոկտորական դիսերտացիան: 
   1973թ. միչև օրս Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987- 2006թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը բարդ էր ինչպես գիտական հանրության, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ: Այդ դժվար իրավիճակում Ադոլֆ Մանթաշանի գլխավորությամբ և ինստիտուտի կոլեկտիվի ջանքերով հաջողվել է շարունակել գիտական աշխատանքը և պահպանել ինստիտուտի դիմագիծը: 
   2007-2011թթ. Ադոլֆ Մանթաշյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:
   Ադոլֆ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և  տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիանների բնագավառում: Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում: 
   Ադոլֆ Մանթաշյան քիմիկոս գիտնականին բնորոշ էր հիմնարար գիտական հիմնախնդիրների համադրումը գործնական խնդիրների հետ: Գիտական նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Արամ Նալբանդյանի հետ համատեղ մշակվել է ազատ ռադիկալների սառեցման (մատրիցային մեկուսացում) նոր, արդյունավետ կինետիկական եղանակ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի համակցմամբ:
  • Տվյալ եղանակի կիրառմամբ առաջին անգամ բացահայտվել է  ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաների ազատ ռադիկալները: 
  • Հաստատվել է ոչ գծային ռեակցիաների պերօքսիդային ռադիկալների միջև որոշիչ դերակատարությունը ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ ռեակցիաներում:
  • Առաջարկվել է ածխաջրածինների օքսիդացման գործնականորեն նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս  պարաֆինային և օլեֆինային ածխաջրածինների օքսիդացումը դիտարկել միևնույն տեսանկյունից:
  • Ածխաջրածինների օքսիդացման արդյունքում մշակվել են արտադրական կարևոր միացությունների ստացման եղանակներ, ինչպիսիք են էթիլենը, պրոպիլենը և դրա օքսիդները: 

   Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ: 
   Ադոլֆ Մանթաշյանը հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ կադրերի պատրասմանը: 1963-1976թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Տեսական քիմիայի ամբիոնում: Շուրջ 15 տարի հասարակական հիմունքներով ղեկավարել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը:Ճանաչված գիտնականի, արժանապատիվ քաղաքացու, բարյացակամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:

   ՀՀ ԳԱԱ նախագահություն
   ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
   ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   12.04.2021թ. 

Վերջին հայտարարություններ








Հայաստանում գիտության հանրայնացմանը նպաստելու և իրենց հետազոտությունները հանրամատչելի լեզվով ներկայացնելու գործիքակազմին ծանոթանալու համար Հայաստանում կանցկացվի գիտական և տեխնոլոգիական լրագրության թեմայով սեմինար: Մանրամասների համար սեղմեք այստեղ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2021-2022 ուս տարվա ընդունելություն մագիստրատուրայում

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
12/07/2021
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը
12/07/2021
Ադրբեջանից եկող գետերի ջրի որակը պետք է թունաբանական մոնիթորինգի ենթարկվի. Գաբրիելյան
11/07/2021
Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է երկու աննախադեպ քայլ, բայց դա բավարար չէ, կիսաքայլեր են
01/07/2021
«Գնումների մասին» օրենքը խոչընդոտում է Հայաստանում գիտական առաջընթացը
26/04/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի մասին engineeringassociation.am
08/04/2021
Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ խորհրդի նիստին president.am
Կայքը հաճախել են
5 775 174

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:41, 23/07/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19 - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: