|
|
|
|
|
Նորություններ
13/06/2018
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը
|
|
|
|
|
Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանին: Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են`
- հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրություն, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննություն, բարբառագիտություն, գրական լեզվի կանոնարկում, տերմինաբանության մշակում
- ուսուցողական լեզվաբանության հարցեր
- կիրառական լեզվաբանություն, հոգելեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն
- ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային, ուղղագրական-ուղղախոսական բառարանների և տերմինարանների, էլեկտրոնային համաբարբառների կազմում
Վիկտոր Կատվալյանը, 1988–1995թթ. եղել է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբա¬նության բաժնի գիտաշխատող: 1998–2004թթ. եղել է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2011 թ-ից դասախոսում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012թ-ից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է:Վիկտոր Կատվալյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է ժամանակակից հայոց լեզուն, հայոց լեզվի պատմությունը, բարբառագիտությունը, գրաբարը, արևմտահայերենը: Նա 9 մենագրության, 60 գիտական հոդվածի հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 13.06.2018թ.
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/09/2024
hraparak.am |
04/09/2024
1lurer.am |
02/09/2024
arevik.armradio.am |
31/08/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 088 569
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|