|
|
|
|
|
|
|
Բրուտյան Գեորգ Աբելի
Մասնագիտացում՝ Փիլիսոփայություն
Ծննդավայր՝ գ. Սևքար (ՀՀ Տավուշի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 24/03/1926
Մահվան ամսաթիվ՝ 08/12/2015
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են փիլիսոփայության և տրամաբանության հիմնախնդիրներին: Հիմնադրել է երևանյան փաստարկման դպրոցը, ստեղծել փոխակերպման տրամաբանության գիտությունը, առաջադրել լեզվաբանական լրացուցչության սկզբունքը (կոչվում է իր անունով), մշակել թարգմանության, մետահայագիտության, տեսությունները: Հեղինակ է տրամաբանության բուհական և դպրոցական դասագրքերի
Կրթություն
Ավարտել է ԵրՊԻ-ը (1947) և ԵՊՀ-ը (1950): Փ.գ.դ. (1962), պրոֆ. (1963), ակադ. (1982, թղթ. անդ.՝1971)
Պաշտոններ
Հայոց փիլիսոփայության ակադեմիայի պրեզիդենտ (1987-2015թթ.), Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ (2001-2015թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2002-2015թթ.)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Բանասիրության համաշխարհային (Անգլիա, 1990թ.), «Արարատ» միջազգային (Փարիզ, 1992թ.), Լոնդոնի դիվանագիտական (2000թ.), Միջազգային դիվանագիտական (2000թ.) ակադեմիաների անդամ
Պարգևներ
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով և աշխարհի մի շարք համալսարանների ոսկե մեդալներով
Այլ տվյալներ
ԵՊՀ-ի դոց. (1951-1962թթ.), պրոֆ. (1963-ից), փիլիսոփայության և տրամաբանության (1970–1986թթ.), Երևանի Վ.Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ին-տի փիլիսոփայության (1962-1970թթ.) ամբիոնների վարիչ: ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1977-2004թթ.), փոխպրեզիդենտ (1994–2002թթ.), փիլիսոփայության և բանասիրության (1977–1994թթ.), ապա՝ հումանիտար գիտությունների (1994–1995թթ., 1998–2002թթ.) բաժանմունքի ակադ.-քարտուղար: Փիլիսոփայության, տրամաբանության, փաստարկման հաղորդակցման միջազգային ինստիտուտի գիտական ղեկավար (2006-2008թթ.)
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/10/2024
hesc.am |
11/10/2024
hesc.am |
01/10/2024
1lurer.am |
30/09/2024
gituzh.am |
Կայքը հաճախել են 7 126 649
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|