|
|
|
|
|
|
|
Մկրյան Մկրտիչ Մամբրեի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն
Ծննդավայր՝ Վան
Ծննդյան ամսաթիվ՝ 09/11/1907
Մահվան ամսաթիվ՝ 26/10/1983
|
|
Անդամակցություն՝ |
թղթակից անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայ հին գրականության պատմությանը, միջնադարյան աշխարհիկ գրականությանը, նոր շրջանի հայ վիպագրությանը, տարբեր դարաշրջանների առանձին հեղինակների կյանքին ու ստեղծագործությանը: Հեղինակ է հայ գրականության պատմության դպրոցական դասագրքերի: Կազմել է հայ գրականության դպրոցական քրեստոմատիաներ:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1930): Բ.գ.դ. (1945), պրոֆ. (1946): Թղթ. անդ. (1956):
Պաշտոններ
Նոր Բայազետի շրջանի գյուղական ուսուցիչ (1925–1926): ԵՊՀ-ի դասախոս (1933–1939), դոց. (1939–1946), պրոֆ. (1946-1947, 1953-1983), հայ գրականության ամբիոնի վարիչ (1954–1980), բանասիրական ֆակ.-ի դեկան (1941–1947, 1957–1976): ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ին-տի տնօրեն (1947–1953), բաժնի վարիչ (1953–1954):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Պարգևներ
Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/09/2024
hraparak.am |
04/09/2024
1lurer.am |
02/09/2024
arevik.armradio.am |
31/08/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 097 135
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|