|
|
|
|
|
|
|
Մանանդյան Հակոբ Համազասպի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Ախալցխա
Ծննդյան ամսաթիվ՝ 10/11/1873
Մահվան ամսաթիվ՝ 04/02/1952
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայ ժողովրդի հին և միջնադարյան շրջանի պատմությանը, բանասիրությանը, մշակույթին, Հայաստանի և Անդրկովկասի պատմական աշխարհագրության, առևտրական ճանապարհների, չափագիտության, վիմագրության հարցերին:
Կրթություն
Ավարտել է Ենայի (1897), Ս.Պետերբուրգի (1898), Տարտուի (1909) համալսարանները: Պ.գ.դ. (1938), պրոֆ. (1925), ակադ. (1943):
Պաշտոններ
Խմբագրել է «Armenische Zeitschrift» (1901–1904) և այլ պարբերականներ: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1900–1905), Թիֆլիսի I և II արական գիմնազիաներում (1905–1907) և Ներսիսյան դպրոցում (1906–1907), Բաքվի ժողովրդական համալսարանում (1911–1913) և առևտրական ուսումնարանում (1915–1919): ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920–1925), պրոֆ. (1925–1931), պատմալեզվաբանական ֆակ.-ի դեկանի պաշտոնակատար (1920), ռեկտոր (1921), արևելագիտական, ապա՝ պատմագրական ֆակ.-ի դեկան (1921–1923), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ (1921–1925): ՀԽՍՀ գիտության և արվեստի ին-տի պատմահասարակագիտական մասնաճյուղի գիտքարտուղար (1925–1930):
Պարգևներ
ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1939): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 114 517
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|