|
|
|
|
|
|
|
Մալխասյանց Ստեփան Սերգեյի
Մասնագիտացում՝ Բանասիրություն
Ծննդավայր՝ Ախալցխա
Ծննդյան ամսաթիվ՝ 25/10/1875
Մահվան ամսաթիվ՝ 21/07/1947
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են գրաբար և աշխարհաբար լեզուների, հայերենի հոլովական դրության, ուղղագրության, տաղաչափության, գիտական տերմինաբանության, հայոց հին մատենագրության և նրա առնչությունների հարցերին, Մովսես Խորենացու ժառանգության ուսումնասիրությանը: Կազմել է հայերենի բացատրական մեծածավալ բառարան:
Կրթություն
Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1889): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), ակադ. (1943):
Պաշտոններ
Դասավանդել է Ախալցխայի Կարապետյան արական և Եղիսաբեթյան օրիորդաց վարժարաններում (1889–1890), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890–1910, 1903–1906՝ տեսուչ) և քիմիական ու մանկավարժական տեխնիկումներում (1922–1925): Թիֆլիսի հայ օրիորդաց Մարիամյան–Հովնանյան ուսումնարանի (1910–1914) և Գայանյան օրիորդաց դպրոցի (1917–1919), Ախալցխայի իգական գիմնազիայի (1920–1921) տեսուչ և ուսուցիչ, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տնօրեն և դասախոս (1914–1915), ԵՊՀ-ի (Ալեքսանդրապոլում) հիմնադիր դոցենտ (1919–1920, կարդացել է առաջին հանդիսավոր դասախոսությունը):
Պարգևներ
ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1946): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 123 094
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|