Բնագավառ
Ուսումնասիրել է սրտային աղմուկների ծագումը, առաջարկել սիրտ-անոթային հիվանդությունների ուրույն ախտորոշման մեթոդ:
Կրթություն
Ավարտել է Խարկովի համալսարանը (1909): Բժշկ. գ.դ. (1937), պրոֆ. (1927): ԽՍՀՄ ԲԳԱ ակադ. (1944), ակադ. (1943):
Պաշտոններ
Աշխատել է բժիշկ՝ Խարկովում, Թբիլիսիում, Ղազախստանում: Երևանի I հիվանդանոցի գլխ. բժիշկ (1919): ՀԽՍՀ բուժաշխատողների արհմիության նախագահ (1921-1925), Երևանի տրոպիկական ին-տի հիմնադիր (1923) և գիտական ղեկավար, ԵՊՀ-ի, ապա բժշկական ին-տի ամբիոնի վարիչ (1923-1968): ՀԽՍՀ ԳԱ բժշկ. և կենսաբ. պատմության բաժնի վարիչ (1944-1958): Սրտաբանության և սրտի վիրաբուժության ին-տի հիմնադիր (1961) և առաջին տնօրեն:
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Բժշկ. պատմության միջազգային ակադեմիայի անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշանով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940): Լ. Հովհաննիսյանի անունով է կոչվում սրտաբանության ԳՀԻ-ը (1978):
|