|
|
|
|
|
|
|
Թարվերդյան Արշալույս Պողոսի
Մասնագիտացում՝ Գյուղատնտեսական մեքենաշինություն
Ծննդավայր՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Ելփին
Ծննդյան ամսաթիվ՝ 15/10/1945
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Հեռախոսահամար՝ |
(374 10) 52 45 41 |
Ֆաքս՝ |
(374 10) 56 23 21 |
Էլեկտրոնային փոստ՝ |
rector {[ at ]} asau.am, tarverdyan {[ at ]} anau.am |
Բնագավառ
Բույսերի ցողունների արխիտեկտոնիկայի` անատոմամորֆոլոգիական կառուցվածքի առանձնահատկությունների, նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրություն, ցողունների կտրման գործընթացի տեսական և փորձնական հետազոտություններ: Կինեմատիկական և էներգետիկ տեսանկյունից ամենանպաստավոր կտրման եղանակի բացահայտում և այն իրականացնող կտրող ապարատների (թվով 15) մշակում: Տեսական և գիտափորձնական հետազոտությունները նվիրված են նաև գյուղատնտեսական արտադրության աշխատատար գործընթացների մեքենայացման համար արդյունավետ` թրթռագործողության տեխնոլոգիաների, գյուղատնտեսական մեքենաների բանող օրգանների տեխնոլոգաերկրաչափական պարամետրերի և աշխատանքային ռեժիմի հիմնավորման գիտական հիմունքների մշակմանը
Կրթություն
Ավարտել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը (1968 թ.): Տեխ. գիտ. թեկնածու (1979 թ.), դոցենտ (1983 թ.), տեխ. գիտ. դոկտոր (1997 թ.), պրոֆեսոր (2002 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006 թ.), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011 թ.), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (2014 թ.)
Պաշտոններ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (1998թ.-ից): Համատեղությամբ (0,5 դրույք) նյութերի դիմադրության ամբիոնի պրոֆեսոր
Հիմնական հրապարակումներ
185 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում` 8 մենագրության (որոնցից մեկը լույս է տեսել ԳԴՀ-ում` անգլերեն լեզվով), 2 դասագրքի և 33 գյուտի
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
29/10/2024
hesc.am |
26/10/2024
mir24.tv |
Կայքը հաճախել են 7 143 152
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|