Բնագավառ
Հիմնական աշխատանքները վերաբերվում են հայագիտությանը, աստվածաբանության, փիլիսոփայության հարցերին: Սատարել է հայոց ազգային միասնության ամրապնդմանը, էկումենյան շարժման ու միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնմանը
Կրթություն
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1959): Վարդապետ (1955), եպիսկոպոս (1964), արքեպիսկոպոս (1973): Պատվավոր անդամ (1998)
Պաշտոններ
Կիլիկյան Աթոռի Սպահանի և Հարավային Իրանի (1971–73), Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի (1973–77) թեմերի առաջնորդ: Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս (1977–83), կաթողիկոս (1983–95)` Գարեգին Բ անունով: Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս՝ Գարեգին Ա անունով (1995–99)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխնախագահ (1975-83), Մերձավոր արևելքի եկեղեցիների խորհրդի համանախագահ (1985-89), պատվ. նախագահ (1989-99): Հալլեի-Վիտենբերգի Մարտին Լութերի անվ. համալսարանի (Գերմանիա, 1998), աշխարհի այլ համալսարանների, կրոնական և գիտական հաստատությունների պատվ. դոկտոր
Այլ տվյալներ
Գարեգին Ա-ի անունով է կոչվում Մայր աթոռ Ս. Էջմիածնի Աստվածաբանական հայագիտական կենտրոնը (1999)
|