|
|
|
|
|
Ուզունոգլու Նիկողայոս
Մասնագիտացում՝ Կապ և կոմպյուտերային սիստեմներ
Ծննդավայր՝ Կ.Պոլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 19/06/1951
|
|
Անդամակցություն՝ |
Արտասահմանյան անդամ |
Հեռախոսահամար՝ |
(301) 7723556 |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հեռահաղորդակցության հարցերին, ռադարային համակարգերին, մթնոլորտում էլեկտրամագնիսական ալիքների տարածմանը, հեռահաղորդակցության և հեռահարման ոլորտներում, կենսաբժշկական տեխնիկայում և բժշկական ֆիզիկայում էլեկտրամագնիսական ալիքների կիրառությանը:
Կրթություն
Ավարտել է Ստամբուլի տեխնիկական (B.Sc., 1973) և Եսեքսի (ԵՀ) (Մեծ Բրիտանիա, M.Sc., 1974) համալսարանները: Փ.դ.՝ էլեկտրատեխնիկայի գծով (ԵՀ, 1976) և գ.դ.՝ էլեկտրաօպտիկական համակարգերի գծով (Աթենքի ազգային տեխնիկական համալսարան (ԱԱՏՀ), 1980), պրոֆ. (1987): ՀՀ ԳԱԱ արտաս. անդամ (1998):
Պաշտոններ
ԱԱՏՀ associat պրոֆ. (1984–87), պրոֆ. (1987-ից), էլեկտրական և հաշվողական տեխնիկայի բաժանմունքի փոխնախագահ (1986–88), նախագահ (1988–94): Աթենքի հեռահաղորդակցության և կոմպյուտերային համակագերի ին-տի տնօրեն (1991–99):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Էլեկտատեխնիկայի և էլեկտրոնիկայի գծով ճարտարագետների ին-տի անդամ (ԱՄՆ, 1977), ՀՊՃՀ պատվ. պրոֆ. (1994):
Պարգևներ
Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի Գ.Մարկոնիի անվ. միջազգային մրցանակի դափնեկիր (1981):
Այլ տվյալներ
Բնակվում է Հունաստանում (1974-ից):
|
|
|
|
|
Վերջին հայտարարություններ
Հրապարակումներ մամուլում
13/12/2020
1in.am |
10/12/2020
168.am |
04/12/2020
hraparak.am |
04/12/2020
hraparak.am |
03/12/2020
panorama.am |
03/12/2020
hraparak.am |
Կայքը հաճախել են 4 581 955
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|