|
|
|
|
|
Նիկողոսյան Առնոլդ
Մասնագիտացում՝ Տիեզերական բժշկություն, կենսաբանություն
Ծննդավայր՝ Դնեպրոպետրովսկ (Ուկրաինա)
Ծննդյան ամսաթիվ՝ 10/12/1936
|
|
Անդամակցություն՝ |
արտասահմանյան անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են պրոֆիլակտիկ և ավիացիոն-տիեզերական բժշկագիտությանը, հեռաբժշկությանը, բժշկական ինֆորմատիկային, արտակարգ միջավայրի ֆիզիոլոգիային, միջազգային առողջապահության, գիտական և առողջապահական քաղաքականության հարցերին:
Կրթություն
Ավարտել է Թեհրանի իրանա-ֆրանսիական լիցեյը (B.B., 1956), Թեհրանի (DM, 1964) և Օհայոյի պետ. (Կոլումբուս, ԱՄՆ, M.S., 1972) համալսարանները: ՀՀ ԳԱԱ արտաս. անդամ (1998):
Պաշտոններ
Վարել է տարբեր պաշտոններ NASA-ի համակարգում (1972–2003), այդ թվում՝ Տիեզերագնացների և սպասարկող անձնակազմի առողջության և անվտանգության ապահովման բաժանմունքի տնօրեն (2000–20001), NASA-ի տնօրենի՝ առողջության գծով ավ. խորհրդական (2001–1903), Ամերիկյան տիեզերագնացության ընկերության (1994–1996) և մի շարք այլ կազմակերպությունների նախագահ: Ջորջ Մեյսոն համալսարանի (Վիրջինիա) ականավոր հետազոտող պրոֆ. (2003-ից):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի (1978), ամերիկյան և միջազգային գիտական ու բժշկական բազմաթիվ կազմակերպությունների անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է NASA-ի Գերազանց ծառայության (1993, 2001), Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի Յու.Գագարինի (1987) և Ս.Կորոլյովի (1993) անվ. ոսկե և մի շարք այլ մեդալներով:
Այլ տվյալներ
Բնակվում է ԱՄՆ-ում (1972-ից):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 149 053
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|