Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են Հայաստանի, Ալժիրի պատմական, Ֆրանսիայի Օդի մարզի, Թուրքիայի, Պաղեստինի, Սիրիայի տնտեսական աշխարհագրությանն ու քարտեզագրությանը: Կազմել է 25 քարտեզից բաղկացած «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլաս»:
Կրթություն
Ավարտել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) գլխ. շտաբի (1911) բարձրագույն դպրոցը: Գ.դ.՝ աշխարհագրության գծով (1912): Ֆրանսիայի ՌԾՈՒ կոմանդոր (1911): Արտաս. անդամ (1967):
Պաշտոններ
Որպես սահմանների հարցերի խորհրդատու՝ մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախապատրաստմանը (1919): Աշխատել է Թուրքիայի ՌԾՈՒ վարչությունում (1911): Վառնայի (Բուլղարիա) ծովափի պաշտպանության ղեկավար (1914): Ազգերի լիգայի աշխարհագրագետ–քարտեզագիր (1920): Սևրի Մուրատ–Ռափայելյան վարժարանի աշխարհիկ տնօրեն (1930–55): Ֆրանսահայ մշակութային միության պատվ. նախագահ:
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Հայկ. աշխարհագրական ընկերության պատվ. անդամ (1961):
Պարգևներ
Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի, Թունիսի «Իֆթիխար» և այլ շքանշաններով:
Այլ տվյալներ
1915 -ից բնակվել է Ֆրանսիայում:
|