Բնագավառ
Հիմնական աշխատանքները վերաբերվում են Հայագիտությանը և աստվածաբանությանը
Կրթություն
Ավարտել է Բուխարեստի պետ. համալսարանը (1937): Վարդապետ (1943), եպիսկոպոս (1951): Պատվավոր անդամ (1991)
Պաշտոններ
Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս (1955 - 1994)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ (1989)
Պարգևներ
ՀՀ Ազգային հերոս: Պարգևատրվել է ՀՀ Հայրենիքի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով
Այլ տվյալներ
Դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում (1929-43): Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը (1994)
|