|
|
|
|
|
Բոլոնյեզի Ջանկարլո
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Միլան (Իտալիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/10/1923
Մահվան ամսաթիվ՝ 20/12/2005
|
|
Անդամակցություն՝ |
արտասահմանյան անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դասական, գերմանական, իրանական լեզուներին, հայագիտությանը, մասնավորապես հայերենի ու հայ մշակույթի հարցերին, հայերենի ու պարսկերենի փոխառություններին, հունական տեքստերի հին հայկ. թարգմանությունների նշանակությանը:
Կրթություն
Ավարտել է Միլանի կաթոլիկական համալսարանը (1945), Գ.դ.՝ բանասիրության գծով (1954), պրոֆ. (1962): Արտաս. անդամ (1994):
Պաշտոններ
Միլանի կաթոլիկական համալսարանի պրոֆ. (1962–1998), պրոռեկտոր (1972–1980), լեզվաբանության ին-տի assiatant դասախոս (1946–1953), դասախոս (1954–1961), տնօրեն (1954–1998): Միլանի Ամբրոսյան գրադարանի տնօրեն (1972–1980): Գիտության և բանասիրության Լոմբարդական ակադեմիայի (1985–1990), Ազգային ակադեմիաների միության (2000-ից) նախագահ:
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Գիտության և բանասիրության Լոմբարդական (1965) և Վիրգիլյան ազգային (1987) ակադեմիաների անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է Իտալիայի կրթության նախարարության ոսկե մեդալով (1975):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 119 968
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|