News
22/04/2024
ՀՀ ԳԱԱ-ն հրավիրում է մասնակցելու «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հրավիրում է դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին, գիտնականներին մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպվող «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսին: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, որից հետո ժամը 11:00-ից մինչև 20:00-ն հյուրերը շրջայց կկատարեն տաղավարներով:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պետական խոշոր բուհերը և ՀՀ ԳԱԱ գործընկերները:
Ցուցահանդեսի տաղավարներում կցուցադրվեն գիտական փորձեր, կանցկացվեն հետաքրքիր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կստանան նվերներ: 

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի բակում՝ Մարշալ Բաղրամյան 24: 
Կոնտակտային տվյալներ՝ +374 91 37 78 50

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․04․2024թ․