News
23/11/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառում` ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ  ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառում։

Կազմակերպիչ` ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան։ Միջոցառման նպատակն է գիտության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներին ներկայացնել «Գիտությունների ազգային ակադեմիա-80» և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» շտեմարանները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված տեսանյութը, որը պատրաստել է գրադարանը: Զուգահեռ կազմակերված ցուցադրությանը միջոցառման մասնակիցները կարող են ծանոթանալ գրադարանի ընթերցասրահում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․11․2023թ․