News
16/11/2023
«Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպել են  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ): Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ և երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան երեք տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 18-ին։

Գիտաժողովին կարելի է հետևել հեռավար ձևաչափով՝ հետևյալ հղումով https://meet.asnet.am/b/n2w-3ty-r9d։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․11․2023թ.