News
24/10/2023
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում տեղի ունեցավ «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի խմբագրական խորհրդի բաց ժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում տեղի ունեցավ «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի խմբագրական խորհրդի բաց ժողովը: 

Հանդիպմանը մասնակցեցին «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Կարապետյանցը և խմբագրական խորհրդի անդամները, «Springer»-ի Արևելյան Եվրոպայի ամսագրերի համակարգող Ալեքսանդր Բիրյուկովը, համահրատարակիչ Տատյանա Գոլեան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը,  մաթեմատիկոսներ Հայաստանից և արտերկրից։

Ժողովի շրջանակներում «Journal of Mathematical Sciences Series A, Springer» ամսագրի խմբագրական խորհրդի անդամները ներկայացրին իրենց աշխատանքները: Քննարկվեցին ամսագրի զարգացման հեռանկարները, ամսագրի նոր ծառայությունները, հրապարակումների ժամանակակից պահանջների հիմնախնդիրները, ինչպես նաև հայկական մաթեմատիկական ամսագրերի հետ համագործակցության հեռանկարները: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․10․2023թ․