News
29/03/2017
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

Պավել Ավետիսյանը ծնվել է 1957 թ-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2014 թ-ին ընտրվել է  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Նա 87 գիտական աշխատությունների, այդ թվում`մենագրությունների, դասագրքերի, գիտական զեկույցների հեղինակ է:

20170329-1.jpg

Պավել Ավետիսյանի հետազոտությունների բնագավառն է` Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագիտություն` նոր քարի-երկաթի դարեր:

Նա ՀՀ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահ է, ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի անդամ:
2011 թ-ին Պավել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
 
29.03.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Website last updated on:  16:23, 31/03/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search