News
10/06/2020
ՀՀ ԳԱԱ-ն մասնակցեց գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կողմից վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծմանը

    Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում:

20200510_1.jpg
    Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան  պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին: 
    COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց: «Մենք պետք է համակարգենք բոլոր գիտնականների և մասնագետների ջանքերը: Պետք է հաշվի առնենք արդեն իսկ ունեցած փորձը` հետագայում տարբեր համաճարակների ալիքների դեպքում պատրաստ լինելու և համարժեք քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը: 

20200510_2.jpg
    «Ներկայումս շատ կարևոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային և ազգային մակարդակով, և մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- նշեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը: 

    Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԲՈՒՀ-երի մասնագետներ: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.06.2020թ.



Website last updated on:  16:16, 18/09/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search