News
08/10/2019
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

    66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն,  երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը:
    Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային   Ակադեմիական   Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա  Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013):
    Արմեն Սաղաթելյանն ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Նա եղել է  գիտական աշխատությունների և ժողովների 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիր:
    Արմեն Սաղաթելյանը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ղեկավարել է 1993թ-ից, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում: 
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի անժամանակ մահը և իրենց ցավակցությունն են հայտնում Արմեն Սաղաթելյանի հարազատներին և գործընկերներին:  

20191008_1.jpg
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.10.2019թ.


Website last updated on:  16:45, 21/02/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search