News
26/06/2019
Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

    Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեություն ծավալելու համար:
Մարկո Բայսն աշխատում է Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում, ղեկավա րում է հայոց լեզվի բաժինը: Նա աշխատում է նաև Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Մարկո Բայսի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել հայագիտությանը: Նա շուրջ 60 հայագիտական աշխատության հեղինակ է:

20160626_1.jpg   
    Հրատարակել է «Կովկասյան Ալբանիա էթնոսը, պատմությունը, տարածքը՝ ըստ հունական, լատինական և հայկական աղբյուրների» մենագրությունը, 1969թ-ին հայերենից իտալերեն է թարգմանել և հրատարակել Փավստոս Բուզանդի Պատմությունը, հրատարակել է Հայաստանի մասին իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն /1891-1916թթ./: Իտալիայում կազմակերպել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովներ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.06.2019թ.



Website last updated on:  12:49, 13/01/2021

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search