News
18/09/2018
Կենսաբժշկության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

    Սույն թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կենսաբժշկության ոլորտում համագործակցության զարգացման հարցերին:
    Բացման խոսքով հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ՌԳԱ-ում» թեմայով զեկուզում կներկայացնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս, նանոկենսատեխնոլոգիայի, իմունաքիմիայի և նյարդային համակարգի կենսաքիմիայի  հայտնի մասնագետ Վլադիմիր Չեխոնինը: «Կենսաբժշկական ուսումնասիրությունները ԳԱԱ-ում» թեմայով զեկուցմամբ հանդես կգա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: 
    Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն բժշկության մեջ կիրառվող նանոկենսատեխնոլոգիայի, կենսաբանական մոդելների, գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի վերաբերյալ հարցեր: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.09.2018թ.



Website last updated on:  23:05, 12/04/2021

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search