News
27/12/2017
Ալբերտ Կիրակոսյանը դարձավ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագիր

   ՀՀ ԳԱԱ նախագահությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Կիրակոսյանին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:
   Ալբերտ Կիրակոսյանը ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, 183 գիտական հոդվածի և  45 թեզիսի հեղինակ է:
   Ալբերտ Կիրակոսյանը 2002թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե մեդալի,  ԵՊՀ ոսկե մեդալի, ԼՂՀ Ի.Աթայանի անվան հուշամեդալի, 2009թ-ին` ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2014թ-ին` ՀՀ նախագահի մրցանակի` ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար: 2013, 2014, 2016թթ. ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող»  մրցույթի հաղթող:
   ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին  «Գիտության աշխարհում»  գիտահանրամատչելի հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին նրա բեղմնավոր աշխատանքի և գիտության հանրայնացման համար:
 
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.12.2017թ.



Website last updated on:  23:40, 04/12/2020

General Page - About Academy - Divisions - Organisations - Members - Contact us - COVID-19 - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - News - Conferences - Publications in Press - Announcements - Photogallery
"Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications - Web Resources - Other Academies
Universities - Lindau - Sitemap - Search