News
04/06/2026
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ Երևանի բուսաբանական այգում

Սույն թվականի հունիսի 5-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հրավիրում է աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին Երևանի բուսաբանական այգի՝ նշելու Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ «Արմատներից մինչև ծաղկում» միջոցառման շրջանակում կանցկացվեն ինտերակտիվ ցուցադրություններ, սեմինարներ, շրջայցեր բուսաբանական այգում և «Էկոէպիկենտրոն» կրթական կենտրոնում:

 

Միջոցառումը կազմակերպվում է «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի «Հետազոտողները դպրոցներում» (Researchers at Schools) բաղադրիչի  շրջանակներում ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիայի, նախագծի գործընկերների և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից:
ERNA-ի նպատակն է բարձրացնել գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը և ներկայացնել գիտության դերը ժամանակակից երիտասարդությանը: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04.06.2026թ․