News
16/04/2026
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին,  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:

 

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, ովքեր իրենց զեկուցումներով կբացահայտեն հայ-ֆրանսիական առնչությունները երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։

Գիտաժողովի պատվավոր հյուրն է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ Հովհաննես Չեքիջյանը։ 

Գիտաժողովը լինելու է ամենամյա և գումարվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․04․2026թ․