News
12/09/2025
Միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

Սեպտեմբերի 16-ին և 17-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում (Գրիգոր Լուսավորիչ 15, 3-րդ հարկ)։ Ընդհանուր կներկայացվի 36 զեկուցում հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • Մակրոտնտեսական ցուցանիշների զարգացման միտումները 
  • Ֆինանսական քաղաքականության առաջնահերթություններ 
  • Ռազմավարական կառավարում
  • Նորաստեղծական զարգացում. նվաճումներ և խնդիրներ
  • Ժողովրդագրություն, զբաղվածություն և կենսամակարդակ 
  • Տնտեսության իրական հատվածի առաջնահերթությունները և զարգացման մակարդակը 
  • Ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները 
  • Վարքագծային տնտեսագիտություն. կանխադրված ընտրության ուժը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12․09․2025թ