| ||||||||
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնի՝ Դիտորդական հետազոտական հիմնադրամի միջև (Observer Research Foundation, ORF) ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և ORF-ի նախագահ Սամիր Սարանը։
«Արևելագիտության ինստիտուտը վերջին տարիներին համագործակցել է թե՛ ORF-ի, թե՛ նրա նախագահ Սամիր Սարանի հետ՝ տարբեր ձևաչափերով քննարկելով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին և տարածաշրջանային արդի զարգացումներին վերաբերող հարցեր: Հույս ունենք, որ ORF-ի հետ ընդլայնել գիտական համագործակցությունը՝ ծառայեցնելով այն հանրային դիվանագիտության և ՀՀ արտաքին քաղաքականության ասիական ուղղության առաջընթացին»,- ասում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է հետազոտողների, դոկտորանտների փոխանակում, համատեղ հետազոտությունների անցկացում, գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների և այլ ակադեմիական միջոցառումների կազմակերպում։ |